«Ոստիկանությունում ամենաշատ գումար ես պիտի տուն տանեմ». Արման Սարգսյան
Ոստիկանությունում առաջին օրվանից հանձնարարական է տրված հետեւել բարեվարքության կանոներին: Այս մասին այսօր` հոկտեմբերի 28-ին, ԱԺ-ում ասաց ՀՀ Ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը:
«Ամեն դեպքում տրված է հանձնարարական` հենց առաջին օրվանից հետեւել բարեվարքության կանոներին, մոտավորապես այս տրամաբանությամբ` ինչպես կցանկանաք վերաբերվեն ձեզ, այդ նույն տրամաբանությամբ վերաբերվեք քաղաքացիներին: Սա հիմնականում վերաբերվել է անձնագրային ծառայության եւ ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին` հաշվի առնելով, որ ծառայություն մատուցող մարմինները հիմնականում դրանք են եւ բարեվարքության կանոնների խախտման ռիսկեր պարունակում են հենց այդ ստորաբաժանումներում»,-ասաց նա:
Ոստիկանապետի պաշտոնակատարը խոսելով ոստիկանության համակարգում գործող եռաստիճան կրթական համակարգի մասին, ասաց, որ հույս ունեն այնտեղ ապահովել արդար ընդունելություն, եւ որեւէ մեկը նույնիսկ մտքով չպետք է անցկացնի, որ հանրավոր է որեւէ համակարգված կոռուպցիոն սխեմաներ կիրառել:
«Վստահեցնում եմ ձեզ, միգուցե կրկնվեմ իմ շատ գործընկերների համար, մեր խորհրդակցություններին քանիցս նշել եմ, որ ոստիկանությունում ամենաշատ գումար տուն պիտի տանեմ ես, նկատի ունենալով, որ ամենաբարձր աշխատավարձն եմ ստանում, հետեւապես, եթե որեւէ մեկը ինչ-որ պայմաններից ելնելով ավելի շատ պարգեւատրի իրեն, նշանակում է գործ ունենք կոռուպցիոն գործարքի հետ եւ կիրառելու ենք բոլոր տեսակի միջոցները»,- ասաց նա:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա