Գիտնականները ցույց են տվել երկարատեւ նստակյաց աշխատանքի հետեւանքները
Բրիտանացի գիտնականները ցույց են տվել երկարատեւ նստակյաց աշխատանքի հետեւանքները՝ Էմմա անունով կնոջ մոմե ֆիգուր ստեղծելով, հաղորդում է Lenta-ն:
Մոմե մոդելի ստեղծումից առաջ հետազոտողները հարցում են անցկացրել Ֆրանսիայից, Գերմանիայից եւ Մեծ Բրիտանիայից մոտ 3 հազար գրասենյակային աշխատակիցների շրջանում եւ պարզել, թե առողջական ինչ խնդիրներ են նրանց անհանգստացնում: Հարցվածների կեսը բողոքել է աչքերի ցավից, 49 տոկոսը՝ մեջքի ցավից, 48-ը՝ գլխացավից:
Արդյունքում Էմմա մոմե ֆիգուրի մոտ տեսանելի են եղել աշխատանքի ժամանակ սխալ դիրքի պատճառով կեցվածքի խախտումները, երակների վարիկոզ լայնացումը, կլորացած որովայնն ու ուռչած կոճերը՝ ֆիզիկական ակտիվության պակասի պատճառով, գունատ եւ բորբոքված մաշկը՝ արեւի լույսի պակասի պատճառով, ինչպես նաեւ չոր եւ կարմրած աչքերը՝ համակարգչի առջեւ երկար աշխատելու պատճառով:
Հետազոտության հեղինակ Ուիլյամ Հայեմի խոսքով՝ այդպիսով ինքը ցանկացել է ուշադրությունը հրավիրել գրասենյակային աշխատակիցների առողջության հարցին ու նշել աշխատանքի պայմանները փոխելու անհրաժեշտության մասին: «Եթե մենք մեր աշխատանքային կյանքում արմատական փոփոխություններ չմտցնենք, ապա կհիվանդանանք»,- եզրափակել է նա:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է