Անօդաչուն սովորել է պառկած ողջ մարդկանց տարբերակել մահացածներից
Ավստրալիայից եւ Իրաքից ինժեներները խցիկով սովորական դրոնին սովորեցրել են պառկած ողջ մարդկանց տարբերակել մահացածներից, հայտնում է N+1-ը:
Փրկարարական աշխատանքների համար դրոնների մշակման ժամանակ ինժեներները բախվում են 2 տեխնիկական դժվարության: Դրանցից առաջինը մեծ բարձրությունից նկարահանելիս մարդուն հայտնաբերելու դժվարությունն է: Երկրորդ խնդիրը կապված է առաջինին եւ այն է, որ եթե անգամ կադրերում մարդու ուրվագծեր են երեւում, որոշ դեպքերում, օրինակ՝ մեծ թվով զոհերով տարերային աղետների ժամանակ, փրկարարները պետք է կարողանան ողջ մարդկանց առանձնացնել մահացածներից, որ ջանքերը կենտրոնացնեն նրանց վրա, ում դեռեւս կարելի է օգնել: Սովորաբար որպես երկու խնդիրների լուծում դրոնի վրա տեղակայվում է ինֆրակարմիր խցիկ, բայց, օրինակ, շոգ երկրներում մարմնի եւ շրջակա միջավայրի ջերմաստիճանի կոնտրաստը կարող է փոքր լինել:
Իրաքից եւ Ավստրալիայից ինժեներների խումբը՝ Հարավային Ավստրալիայի համալսարանից Ջավաան Չալի ղեկավարությամբ, իր մշակման մեջ այլ սկզբունք է օգտագործել՝ շնչառության տարբերակում ըստ էքշն խցիկի տվյալների, որը կախոցի միջոցով ամրացված է կվադրոկոպտերին: Մշակման գլխավոր նորամուծությունը ոչ թե սարքավորման հատվածն է, այլ շնչառության տարբերակման համար ալգորիթմը:
Համակարգը ներկա տեսքով գործում է ոչ ռեալ ժամանակում եւ դրոնի խցիկով գրանցված տվյալները համակարգչով վերլուծվում են դրա վայրէջքից հետո: Մշակողները փորձ են անցկացրել, որի ժամանակ դրոնից նկարահանել են մեկ մանեկենի եւ 8 մարդու, որոնք պառկած էին 4 տարբեր դիրքերով: Ալգորիթմին հաջողվել է բոլոր դեպքերում ստույգ որակել՝ կադրում արդյոք ողջ մարդ է, թե ոչ:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է