Գիտնականների կանխատեսմամբ՝ կլինեն փայտե երկնաքերներ
Փայտանյութը կարող է էկոլոգիապես անվտանգ այլընտրանք լինել ժամանակակից աշխարհում տարածված շինանյութերին, ինչպիսին են պողպատը եւ բետոնը։ Ապագայում, համոզված են գիտնականները, փայտանյութով կարող են կառուցել անգամ երկնաքերներ, տեղեկացնում է Planet- today-ը։
Այսպիսի կանխատեսում են արել Սեյնսբերիի լաբորատորիայի եւ Քեմբրիջի համալսարանի (Մեծ Բրիտանիա) կենսաքիմիայի ամբիոնի աշխատակիցները, որոնք մոտեցել են փայտի կառուցվածքի լիակատար ընկալմանը բջջային մակարդակում։ «Մինչեւ այժմ մենք չէինք հասկանում, թե ինչպես են տեղավորվում մոլեկուլները մակրոֆիբրիլներում (փայտի բջիջների կառույցներ), բայց հիմա մենք, այնուամենայնիվ, կռահել ենք փայտի գլխավոր գաղտնիքը»,- ասում է հետազոտության հեղինակներից մեկը՝ Յան Լիցակովսկին։
Ցանկացած փայտանյութի գլխավոր տարրերից մեկը երկրորդային բջջային թաղանթն է՝ լցված լիգնինով եւ բաղկացած այսպիսի խոշոր պոլիմերներով, ինչպիսին է ցելյուլոզը։ Հսկայական ծառերը տպավորիչ չափսերով պարտական են իրենց բջիջների հենց այդ երկրորդային թաղանթներին։
Գիտնականները համեմատել են փայտանյութի տարբեր տեսակների մոլեկուլյար կառուցվածքները, իսկ հետո առաջին անգամ ստացել ծառի բջիջների հանգամանալի պատկերները, որոնք ենթարկվել են հիդրատացման։ Այս տվյալները կօգնեն հետազոտողներին ստեղծել փայտանյութի վրա հիմնված նոր սերնդի նյութեր, որոնք կարող են հեղափոխություն կատարել շինինդուստրիայում։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է