Գիտնականները կարծում են, որ կորեկն ապագայում կդառնա կարեւորագույն մշակաբույսերից մեկը
Աֆրիկայի եւ Ասիայի կիսաչոր արեւադարձային գոտիները հարմար չեն գյուղատնտեսական մշակաբույսերի մեծամասնության աճեցման համար: Հետեւաբար, նման տարածաշրջանների բնակչությանն այլընտրանքներ են հարկավոր: Դրանցից մեկը կորեկն է՝ վստահ են գիտնականները, հաղորդում է Planet- today-ը:
Կորեկը հացահատիկային մշակաբույս է, որը չգիտես ինչու՝ դուրս է մնացել ծագումնաբանների ուշադրությունից, որոնք նոր գյուղատնտեսական արտադրանք են ստեղծում: Գիտնականները կարծում են, որ այդ սխալը պետք է ուղղել:
«Դրանց շարքին են պատկանում հացահատիկային հարյուրավոր տեսակներ, որոնք օգտակար հատկություններից բացի ունեն նաեւ բարձր կայունություն, ինչը թույլ է տալիս դրանք աճեցնել աղքատ եւ չոր հողերի վրա: Կորեկը լավ է դիմանում շոգ եղանակին, եւ, հետեւաբար, այն համար մեկ ընտրությունը կարող է լինել Աֆրիկայի եւ Ասիայի երկրներում աճեցնելու համար»,- ասում է Ջորջիայի համալսարանի աշխատակից Մեթյու Ջոնսոնը:
Ջոնսոնը նշում է, որ կորեկի գենետիկ հատկությունները ցույց են տալիս, որ այն ունի մոդիֆիկացիայի լավ պոտենցիալ: Եվ հեռանկարում այն կարող է ապահովել միլիարդավոր մարդկանց համար պարենամթերքի հետ կապված խնդրի լուծումը:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է