Մարդիկ կկարողանան վայրէջք կատարել Մարսի վրա 2035-ին. NASA-ի գլխավոր ադմինիստրատոր
Մարդիկ կկարողանան վայրէջք կատարել Մարսի վրա 2035-ին: Այս մասին հայտարարել է NASA-ի գլխավոր ադմինիստրատոր Ջիմ Բրիդենստայնը:
«Եթե մենք արագացնենք Լուսնի վրա վայրէջքի ժամկետները, այդպիսով կարագացնենք նաեւ Մարսի վրա վայրէջքի ժամկետները: Կարծում եմ՝ մենք դա կկարողանանք անել 2035-ին»,- Տիեզերագնացության միջազգային կոնգրեսում իր ելույթի ժամանակ հայտարարել է Բրիդենստայնը, հաղորդում է Space.com-ը:
Ապրիլին Բրիդենստայնը հայտարարել է, որ 2033-ին NASA-ի տիեզերագնացները կհայտնվեն Կարմիր մոլորակում: «Մենք պետք է սովորենք ապրել եւ աշխատել այլ աշխարհում: Լուսինը լավագույն վայրն է այդ հնարավորություններն ու տեխնոլոգիաներն ապացուցելու համար»,- ասել էր նա:
Տիեզերագնացության միջազգային կոնգրեսում ելույթ է ունեցել նաեւ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը, որը նշել է, որ NASA-ի «Արտեմիդա» ծրագիրը, որի նպատակն է 2024-ին Լուսին վերադարձնել տիեզերագնացներին, տրամպլին է հանդիսանում Մարսի վրա հնարավոր առաքելության համար:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է