Լեդի Գագան «թռել» է երկրպագուի գիրկն ու ընկել բեմից
Լաս Վեգասում Enigma համերգային ծրագրի ընթացքում երգչուհի Լեդի Գագան երկրպագուի հետ ընկել է բեմից: Այս մասին գրում է ամերիկյան Etonline.com կայքը։
Հերթական երգի ժամանակ Գագան բեմ է կանչել երկրպագուներից մեկին, ցատկել նրա վրա և սկսել է պարել: Երկրպագուն կորցրել է հավասարակշռությունը և, երգչուհուն գրկած, ընկել բեմից` այլ մարդկանց վրա։
Մի քանի երկրպագուներ, որոնց «բախտ չի վիճակվել» գրկվել իրենց կուռքի հետ, տեսանկարահանել են Գագայի ընկնելը։ Տեսանյութերից մեկում երևում է, թե ինչպես է Գագան ընկնելուց հետո վեր կենում և ասում. «Ամեն ինչ օքեյ է»։ Հետո բարձրանում է բեմ՝ շարունակելու իր ելույթը։ Սակայն տեսանյութերում չի երևում` ինչ ճակատագրի է արժանանում 33-ամյա երգչուհու հետ ընկած երիտասարդը։
Սա Լեդի Գագայի` բեմից ընկնելու առաջին դեպքը չէ։ Այս տարվա հունիսին իր համերգներից մեկի ժամանակ երգչուհին ընկել էր ծանր մետաղական հագուստի պատճառով: Մի քանի տարի առաջ էլ խճճվել էր երկար հագուստի մեջ ու էլի ընկել: Բոլոր դեպքերում էլ սուպերաստղն առանց ոգևորվածությունը կորցնելու շարունակել էր իր ելույթները։
Երգչուհի, կոմպոզիտոր, պրոդյուսեր, դիզայներ և դերասանուհի Լեդի Գագան այս տարի «Օսկար» մրցանակ է ստացել Բրեդլի Կուպերի «A Star Is Born» ֆիլմում լավագույն երգի համար: Նա իր կարիերան սկսել է ակումբային ելույթներով, իսկ 2007-ի վերջին պրոդյուսեր Վինսենթ Հերբերտը երգչուհու հետ համագործակցության պայմանագիր է ստորագրել, ինչն առաջին քայլն է դարձել նրա աստղային կարիերայում։
—


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա