Դավիթ Տոնոյանը ԵՄ հատուկ ներկայացուցչին ներկայացրել է Արցախի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակը
Հոկտեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն հանդիպել է Հարավային Կովկասում եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկանում ենք ՊՆ-ի լրատվության լրատվության ծառայությունից։
Հանդիպումը նպատակաուղղված էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ տարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցերի քննարկմանը:
ՀՀ պաշտպանության նախարարը զրուցակցին ներկայացրել է հայ-ադրբեջանական պետական սահմանին եւ Արցախի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակը, վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումները: Տոյվո Կլաարն իր հերթին վերահաստատել է Եվրամիության անվերապահ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական առաքելությանը եւ դրա հովանու ներքո ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման ջանքերին: Զրուցակիցներն ընդգծել են հակամարտության խաղաղ կարգավորմանը նպաստող միջավայրի հաստատման անհրաժեշտությունը:
Դավիթ Տոնոյանն ու Եվրամիության բարձրաստիճան պատվիրակը անդրադարձել են նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող այլ հարցերի:

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են