Բացահայտվել են խնձորի քացախի անհավանական հատկություններ
Խնձորի քացախը ոչ միայն կարեւոր բաղադրիչ է շատ բաղադրատոմսերի համար, այլեւ անհավանական օգտակար մթերք, որը կարող է բարելավել գրեթե բոլոր հիմնական ներքին օրգանների վիճակը։ Օտարերկրյա գիտնականները, ուսումնասիրելով խնձորի քացախի օգտակարությունը, ասում են, որ դժվար է գտնել մեկ այլ նման մթերք, որն այդքան համալիր ազդեցություն կունենա օրգանիզմի վրա, տեղեկացնում է Planet-today-ը։
Խնձորի քացախի լուծույթը, ինչպես ցույց են տալիս հետազոտությունները, զգալիորեն նվազեցնում է եռագլիցերիդների մակարդակը եւ պաշտպանում խոլեստերինի մակարդակի վնասակար տատանումներից։ Գումարած՝ խնձորի քացախն օգնում է վերահսկել զարկերակային ճնշումը, որը հաճախ դառնում է սիրտ-անոթային համակարգի լուրջ խնդիրների պատճառ։
Խնձորի քացախի օգտագործումն օգտակար է շաքարային դիաբետի եւ նախադիաբետային վիճակի ժամանակ, քանի որ քացախը նվազեցնում է շաքարի մակարդակն արյան մեջ եւ բարելավում օրգանիզմի զգայունակությունն ինսուլինի հանդեպ։ Եթե պարբերաբար խնձորի քացախի երկու գդալ խմեք քնելուց առաջ, ապա կարելի է ապահովել ոչ վատ պաշտպանություն դիաբետից։
Խնձորի քացախն օգնում է հաղթահարել ավելորդ քաշի խնդիրը, ինչպես նաեւ կիրառվում է վտանգավոր օնկոլոգիական հիվանդությունների կանխարգելման համար։ Բացի այդ, քացախը կարելի է օգտագործել նաեւ որպես արդյունավետ ախտահարող միջոց արտաքին օգտագործման համար, որը վերացնում է պաթոգեն միկրոօրգանիզմների մեծ մասը։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է