Ստելու սովոր մարդիկ ավելի վատ են հասկանում ուրիշներին. գիտնականներ
Ստելու սովորությունը ոչ միայն փչացնում է մարդկային հարաբերությունները, այլեւ հարվածում է նրանց, ով ստում է։ Գիտնականները պարզել են, որ ստել սիրող մարդիկ դրանով իսկ վատացնում են իրենց հուզական ինտելեկտը, այսինքն՝ սկսում են ավելի վատ հասկանալ ուրիշ մարդկանց հույզերը, տեղեկացնում է Planet- today-ը։
Սուտը հանուն բարի գործի, հանուն զգացումների պահպանման, ինչպես նաեւ սուտ խոսելու այլ ձեւերը, որոնք ընդունված է արդարացնել, այլ մարդկանց տրամադրությունը հաշվի առնելու կարողության դեգրադացման տանող ուղղակի ճանապարհն է։ Իսկ դա, իմիջիայլոց, արդյունավետ հաղորդակցության կարեւորագույն հմտություններից է։
Նման եզրակացության են եկել հոգեբանները, որոնք իրենց աշխատանքի արդյունքները ներկայացրել են Փորձնական հոգեբանության ամսագրի ընթերցողներին։ Գիտնականները պարզել են, որ խաբեությունը կարող է չար կատակ խաղալ ոչ միայն նրանց հետ, ում խաբում են, այլեւ խաբողների հետ։
«Դա հատկապես լավ երեւում է գործընկերների միջեւ հարաբերություններում։ Եթե աշխատանքային հարաբերությունները մթագնված չեն խաբեությամբ, ապա դրանք կարող են կենսական էներգիայի եւ ներքին հարստացման լավ աղբյուր լինել, բայց հակառակ դեպքում դրանք վերածվում են քայքայիչ գործելակերպի։ Չի կարելի ուժեղ պրոֆեսիոնալ թիմ ստեղծել, եթե դրա ներսում սուտ կա»,- ասում են հետազոտողները, որոնք իրենց խոսքերն ամրագրում են մասշտաբային փորձնական նախագծի արդյունքներով։ Մի խոսքով՝ պետք է հետ վարժվել ստելու սովորությունից, եթե չեք ցանկանում փչացնել ուրիշների հետ շփվելու ձեր կարողությունը։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է