Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի կազմ վերադառնալու որևէ հեռանկար չեմ տեսնում. Զատուլինը պատասխանել է ադրբեջանական բողոքին
Օրերս Ստեփանակերտում կայացել է «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղություն» կամ «Արցախի բարեկամներ» խորագրով միջազգային համաժողովը, որին մասնակցել են 150 հյուրեր աշխարհի 30 երկրից: Համաժողովի աշխատանքներին մասնակցել է նաև ՌԴ Պետդումայի՝ ԱՊՀ, եվրասիական ինտեգրման հարցերով հանձնաժողովի փոխղեկավար Կոնստանտին Զատուլինը:
Ռուս պատգամավորը РУСАРМИНФО-ին տված հարցազրույցում նշել է, որ չէր կարող չընդունել Ստեփանակերտ գալու հրավերը, քանի որ իրեն դասում է Արցախի բարեկամների շարքը, ուր առաջին անգամ այցելել է դեռևս 25 տարի առաջ:
«Ես իմ ելույթում ուշադրություն եմ հրավիրել այն հանգամանքի վրա, որ թեև Ռուսաստանում 2 մլն հայ է բնակվում, որը մեր հասարակության ազդեցիկ և հարգարժան մասն է, Արցախի բարեկամների շրջանում Ռուսաստանից միայն հայեր չեն ընդգրկված: Ռուսաստանում կան մարդիկ, որոնք որոշակի համակրանք են տածում Լեռնային Ղարաբաղի, նրա ժողովրդի հանդեպ, քանի որ երկար տարիներ մարդիկ այնտեղ պայքարել են իրենց ինքնորոշման համար, և դա սկսվել է Խորհրդային Միության փլուզումից շատ առաջ»,- շեշտել է պատգամավորը:
Զատուլինի խոսքով՝ Ստեփանակերտի ամբիոնից որևէ «արյունարբու» հայտարարություն Բաքվի հասցեին չեն արվել, այնուամենայնիվ նրա ելույթն ու ներկայությունը Ստեփանակերտում դժգոհություն են հարուցել Ադրբեջանում:
«Ես միայն ասել եմ, որ վստահ եմ, որ խիղճն ու արդարությունը ժողովրդի՝ հանուն ինքնորոշման պայքարի կողմից են, Լեռնային Ղարաբաղի կողմից են: Ես Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի կազմ վերադառնալու որևէ հեռանկար չեմ տեսնում: Դրա համար պետք է կոտորել Արցախի ողջ բնակչությունը, բայց աշխարհում ոչ ոք թույլ չի տա, որ նման բան պատահի: Ոչ ոք թույլ չի տա, որ կրկին Հայոց ցեղասպանության պես մի բան տեղի ունենա, ինչպես Օսմանյան կայսրությունում 20-րդ դարում»,- հավելել է Զատուլինը:
Նա նշել է, որ 2010 թվականից Ադրբեջանն իր դեմ կիրառել է բոլոր հնարավոր պատժամիջոցները, այդ թվում՝ արգելել է մուտքը երկիր՝ Լեռնային Ղարաբաղի ընտրություններում դիտորդի կարգավիճակով ներկա լինելու համար:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատունը բողոքի նոտա էր հանձնել ԱԳՆ՝ կապված Զատուլինի՝ Արցախ կատարած այցի հետ:

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են