Զոհրաբ Մնացականյանը Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպմանը բարձրացրել է պարտավորությունների համաչափության հարցը
Հոկտեմբերի 14-ին արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին, Էնդրյու Շոֆերին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին։
ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց այս տարվա սեպտեմբերին Նյու Յորքում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների միջեւ կայացած քննարկումներին եւ այդ հանդիպումից հետո արձանագրված զարգացումներին: Կարեւորվեց խաղաղության համար բարենպաստ միջավայրի ձեւավորումը եւ այս համատեքստում սահմանում վերջին լարվածության նվազեցումը։
ՀՀ ԱԳ նախարարը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անդրադարձան խաղաղ կարգավորման գործընթացում կողմերի դիրքորոշումներին, եւ այս համատեքստում նախարար Մնացականյանն ընդգծեց խաղաղ գործընթացում պարտավորությունների համաչափության ապահովման անհրաժեշտությունը:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին եռանախագահության ձեւաչափում իրականացվելիք հետագա քայլերի շուրջ:
Տարածաշրջանային այցի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպումներ կունենան Արցախի եւ Ադրբեջանի իշխանությունների հետ:

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են