Հնագետները վերականգնել են մոտ 4000 տարի առաջ ապրած եգիպտական արքայադստեր արտաքինը
Գիտնականներին հաջողվել է վերականգնել եգիպտական Խատշեպսետ արքայադստեր սարկոֆագը, որ կոտրել էին թանկարժեք հնությունների գողերը։ Մոտ 4000 տարի առաջ ապրած արքայադստեր աճյունով սարկոֆագը հնագետները հայտնաբերել են Կահիրեից 40 կմ հեռավորությամբ, գրում է Drimtim.ru կայքը։
Խոսքը դամբարանի մասին է, որը կողոպտվել է դեռեւս հին ժամանակներում, այդ պատճառով մեր ժամանակներ են հասել միայն դիակապտների թողած մնացորդները։ Դրանց մի մասի վրա գիտնականները խորհրդանշաններ են տեսել, որոնք վերծանվել են որպես «Խատշեպսետ» եւ «փարավոնի դուստր»։
Խատշեպսետի սարկոֆագի տարիքը կազմում է 3800 տարի։ Արարողակարգային օբյեկտի վրա պատկերված է երիտասարդ կնոջ դեմք, որը ինչպես ենթադրվում է, եղել է 1793-1791թթ․ Եգիպտոսը ղեկավարած Ամենի Կեմաու փարավոնի դուստրը։ Փարավոնը թաղվել է «Սեւ բուրգում», իսկ արքայադստեր սարկոֆագը հայտնաբերվել է մոտակայքում։ «Մումիաների դեմքերը, որպես կանոն, իդեալականացված են, սակայն որոշ նմանություններ իրական արքայադստեր հետ, այնուամենայնիվ, պետք է լինի»,- նշել են հետազոտողները։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է