Ռուսաստանը թույլ չի տա Լեռնային Ղարաբաղի հակամարտության ոչ արդարացի լուծում. Զատուլին
Ռուսաստանը թույլ չի տա Լեռնային Ղարաբաղի հակամարտության ոչ արդարացի լուծում: Այս մասին Ստեփանակերտում անցկացվող «Համագործակցություն հանուն արդարության եւ խաղաղության» միջազգային համաժողովի ժամանակ ասել է Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հարցերով կոմիտեի փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը:
Հիշեցնելով, որ Ռուսաստանում բնակվում է 2 միլիոնից ավելի հայ՝ նա հավելել է, որ սա երկրի բնակչության ազդեցիկ եւ հարգարժան հատվածն է: Զատուլինի խոսքով՝ կայացման ճանապարհին ժողովուրդներն ու պետություններն անցնում են հրի ու ջրի եւ փառքի միջով: «Ես Ղարաբաղում բազմիցս եմ եղել: Եղել եմ Եվրոպայի եւ հետխորհրդային տարածքի առանց բացառության բոլոր հակամարտային գոտիներում: Մեծ տպավորություն է գործում այն, որ չնայած բոլոր զոհողություններին եւ տառապանքին, Արցախի ժողովուրդը ցուցադրում է խաղաղ կյանքի վիթխարի ձեռքբերումներ: Արցախում մարդիկ ապրում են լիարժեք կյանքով՝ դիմակայելով ցանկացած հավակնության»,- նշել է Զատուլինը:
Նրա խոսքով՝ բոլորս ակնկալում ենք եւ հույս ունենք, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում կգերիշխեն բարի կամքն ու սթափ մոտեցումը, եւ խաղաղությունը կվերադառնա այս հող:
Զատուլինն ընդգծել է, որ Ռուսաստանը սատարում է խաղաղ լուծմանը եւ ամեն կերպ կանխում է ռազմական փորձերը: Նրա խոսքով՝ նման փորձ ձեռնարկվեց նաեւ 2016 թվականի ապրիլին, եւ Ռուսաստանն ամեն ինչ արեց այն ամենաարագ կերպով դադարեցնելու եւ պայթյունավտանգ լարվածությունը նվազեցնելու համար:
«ՌԴ-ն՝ որպես պետություն, թույլ չի տա ղարաբաղյան հակամարտության ոչ արդարացի լուծում: Ով էլ որ լինի վարչապետը կամ նախագահը, ռուս ժողովուրդն առաջին հերթին գնահատում է խիղճն ու արդարությունը: Իսկ նրանք ձեր կողմից են»,- ամփոփեց Զատուլինը:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...