«Ես դա հայ ժողովրդի և ԱՊՀ երկրների ղեկավարների նկատմամբ անհարգալից վերաբերմունք եմ համարում». Նիկոլ Փաշինյանի պատասխանը Ալիևին (տեսանյութ)
Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոշտ պատասխան է տվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթին՝ անվանելով այն «հայ ժողովրդի և ԱՊՀ երկրների ղեկավարների նկատմամբ անհարգալից վերաբերմունք»:
Մասնավորապես, Ալիևն իր ելույթում խոսել է ԱՊՀ տարածքում՝ մասնավորապես Հայաստանում «ֆաշիստների հերոսացման» մասին՝ նշելով, որ ՀՀ նախկին իշխանությունների օրոք Երևանում կանգնեցվել է ռազմական և պետական գործիչ Գարեգին Նժդեհի արձանը, որին Ալիևն անվանել է «ֆաշիստական դահիճ» և «դավաճան»:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Ալիևի ելույթում պատմական իրադարձությունների սուբյեկտիվ մեկնաբանման փորձ կար:
«Իլհամ Հեյդարովիչի ելույթից տպավորություն է ստեղծվում, որ Հիտլերը երկրորդական դեր է խաղացել, և նացիստական շարժման առաջնորդը Գարեգին Նժդեհն էր: Իսկ իրականությունն այն է, որ Գարեգին Նժդեհը պայքարել է Թուրքիայի կողմից Հայաստանի օկուպացման դեմ, պայքարել է Հայոց ցեղասպանության դեմ, և իրականությունն այն է, որ Գարեգին Նժդեհը բազմաթիվ ռուս սպաների հետ 1918 թվականին հայ-թուրքական պատերազմի ժամանակ ղեկավարել է ռազմաճակատի շատ կարևոր հատվածը: Եվ ես ևս մեկ անգամ ուզում եմ ընդգծել, որ շատ կարևոր է, որպեսզի մենք իմանանք պատմության օբյեկտիվ գնահատականը»,- ասել է ՀՀ վարչապետն ի պատասխան Ալիևի:
«Նժդեհը մահացել է Վլադիմիրի բանտում: Վլադիմիրի բանտում խորհրդային բազմաթիվ առաջնորդներ են մահացել: Սոլժենիցինը Գուլագում էր (Ճամբարների և կալանավայրերի գլխավոր վարչություն - Tert.am): Մենք 1937-1950 թվականների ընթացքում բոլոր դատապարտվածներին համարում ենք ժողովրդի թշնամինե՞ր: Եթե այդպես է, ապա շատ նշանավոր գործիչներ դատապարտվել են և ավարտել իրենց կյանքը բանտում, բայց սա չի նշանակում, որ մենք պետք է այդ ամենը որպես փաստ ընդունենք», - ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ վարչապետը նշել է, որ տեղին չի համարում այս ձևաչափը պատմությունը խեղաթյուրելու համար օգտագործելը և նման կարևոր նիստի մթնոլորտում լարվածություն մտցնելը:
«Ադրբեջանի նախագահի խոսքերն առաջին հերթին անհարգալից վերաբերմունք են հայ ժողովրդի հանդեպ: Եվ ես դա համարում եմ անհարգալից վերաբերմունք ԱՊՀ պետությունների ղեկավարների և ժողովուրդների նկատմամբ, որոնք նրանք ներկայացնում են այստեղ», - հայտարարել է ՀՀ վարչապետը:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...