Հարազատները կապ են հաստատել Ադրբեջանում գտնվող հայ գերիների հետ
Ադրբեջանում հայ 2 գերի՝ Անդրանիկ Ղազարյանին եւ Կարեն Ղազարյանին «Կարմիր խաչից» այցելել են։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
Նա նաեւ նշեց, որ իրենք պարբերաբար այցելություններ են իրականացնում․ «Բոլոր նրանց, ովքեր ղարաբաղյան հակամարտության առնչությամբ անազատության մեջ են գտնվում, մենք այցելել ենք սեպտեմբեր ամսին»։
Հարցին, թե հարազատները տեսակցե՞լ են, նշեց․ «Ես չեմ կարող դրա վերաբերյալ մեկնաբանություն անել, մենք որպես չեզոք միջոց օգնում ենք հարազատներին կապի մեջ լինել, այսքանը կարող եմ հաստատել։ Կապի տեսակի մասին չեմ կարող ասել, որովհետեւ տարբեր են դեպքերը, սովորաբար մեր կազմակերպությունն իր աշխատանքի ընթացքում ընձեռում է հնարավորությունը»։
Զառա Ամատունին չնշեց նաեւ, թե գերիների առողջական վիճակն ինչպիսին է։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Դավիթ Տոնոյանը չէր բացառել ադրբեջանցի դիվերսանտներին հանձնելու և հայ գերիների վերադարձի հնարավորությունը, սակայն հավելել էր, որ որոշողը Ստեփանակերտը պետք է լինի:

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են