Նիհարած Աննա Խիլկեւիչը սեւ լողազգեստով զվարճացել է Դուբայում (տեսանյութ)
32-ամյա Աննա Խիլկեւիչն ավագ դստեր հետ հանգստացնում է Դուբայում։ Դերասանուհին երկրպագուների հետ կիսվել է հեգնական տեսանյութով, որն արվել է ճանապարհորդության ընթացքում։
«Универ» սերիալի աստղը կարճ արձակուրդ է վերցրել՝ ավագ դստերը՝ Արիանային ժամանակ հատկացնելու համար։ «Յուրաքանյուր երեխայի հարկավոր է ժամանակ ու ուշադրություն հատկացնել։ Հիմա ավագ դստերս հերթն է։ Հնարավոր ՝ ինչ-որ մեկը դա սխալ կհամարի, բայց ես լսում եմ ինձ ու սրտիս»,- ասել է արտիստը։ Կրտսեր դստերը՝ Մաշային, նա Մոսկվայում է թողել ամուսնու ու ծնողների հետ։
Երեկ Խիլկեւիչը գրեթե ամբողջ օրն անցկացնել էր լողափին։ Աստղը զվարճալի տեսանյութ է հրապարակել, որում ջրում տարբեր դիրքներ է ընդունում։ Խիլկեւիչը պարում էր «I believe I can fly» երգի հնչյունների ներքո։ Երբ Արիանան մոտեցել է նրան, Խիլկեւիչը նրան հրել է եւ շարունակել նկարահանվել։
Երկրպագուները գնահատել են հումորը։ «Այս տեսանյութը լցրեց իմ օրը», «Նույնիսկ դիմակով է գեղեցկուհի», «Լողա, աղջիկ, մայրիկը մի փոքր զբաղված է»,- տեսանյութը մեկնաբանել են հետեւորդները։ Իհարկե, հնչել են նաեւ նկատողություններ։ Շատերին դուր չի եկել Աննայի լողազգեստը, իսկ մի մասն էլ նշել է, թե նա չափազանց նիհար է։ Խիլկեւիչն արհամարհել է բացասական արձագանքները։
Արտիստը պատասխանատվությամբ է մոտենում երեխաների դաստիարակությանը։ Նա պատմել է, որ ինքն ու ամուսինը՝ Արթուր Վոլկովը, ամենայն ուշադրությամբ հետեւում են տանն իրենց խոսքին եւ դուստրերի ներկայությամբ երբեք հայհոյախառն բառեր չեն գործածում։

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են