Բակո Սահակյանը ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել է Արցախ-ԱՄՆ հարաբերությունները
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 8-ին ընդունել է ԱՄՆ կոնգրեսականներ Ջեքի Սպիյերին եւ Ջուդի Չունին:
Քննարկվել են ամերիկա-արցախյան հարաբերություններին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող տարբեր հարցեր:
Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացումն Արցախի արտաքին քաղաքական օրակարգի կարեւոր ուղղություններից է՝ բարձր գնահատելով Միացյալ Նահանգների դերն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման եւ մեր տարածաշրջանում կայունության պահպանման գործում:
Հանդիպմանը մասնակցում էին ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը, արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, պաշտոնատար այլ անձինք:

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են