Apple-ը սեփական կրիպտոարժույթ չի թողարկի
Apple-ը սեփական կրիպտոարժույթ չի թողարկի, եւ մյուսներին էլ խորհուրդ է տալիս նույնն անել։ Apple-ի ղեկավար Թիմ Քուկը մեծ հարցազրույց է տվել ֆրանսիական Les Echos պարբերականին՝ բացատրելով, թե ինչու իր ընկերությունը երբեք սեփական կիրպտոարժույթ չի թողարկի, ինչպես նաեւ թե ինչու դա չպետք է անեն մրցակիցները։ Խոսքն առաջին հերթին տեղում դոփող Facebook Libra նախագծի մասին է։
«Ես խորապես համոզված եմ, որ փողը պետք է մնա պետության ձեռքում։ Ես չեմ ընդունում մասնավոր խմբի ստեղծած մրցակցող արժույթի գաղափարը։ Մասնավոր ընկերությունները չպետք է իրենց ազդեցությունն ուժեղացնեն այդկերպ։ Փողը, ինչպես եւ պաշտպանությունը, պետք է մնան պետությունների ձեռքում, դա է նրանց առաքելության հիմքը, տեղեկացնում է HighTech+-ը։
Մենք ընտրում ենք մեր ներկայացուցիչներին, որպեսզի նրանք կատարեն պետական գործառույթներ։ Ընկերություններին չեն ընտրում, եւ դրա համար նրանք չպետք է աշխատեն այդ տարածքում»։
Apple-ը վերջերս ներկայացրել է ֆինանսական արտադրանքը՝ վարկային քարտ անվճար սպասարկմամբ։ Երբ Քուկին հարցրին, թե նախատեսում է արդյոք արտադրանքը ներկայացնել Ֆրանսիայում, նա ընդգծեց, որ ընկերությունը բանկ չի դառնալու եւ դուրս է գալիս նոր շուկաներ միայն գործընկերների հետ համագործակցությամբ։ ԱՄՆ-ում Apple Card-ը թողարկվել է Goldman Sachs ներդրումային բանկի հետ միասին։ Նրա խոսքով՝ Apple-ը մոնոպոլիայի չի ձգտում. «Աշխարհին եւս մեկ վարկային քարտ պետք չէ, այն հարկավոր է նորից հայտնաբերել»։
Բացի այդ, Քուկի խոսքով՝ Apple առաքելության կենտրոնում երբեք ցանկացած շուկայի մոնոպոլացումը չի եղել։ Ընկերությունը ջանացել է առաջարկել հարմար եւ եզակի տեխնիկական լուծումներ, նոր գաղափար, որպեսզի ներգրավի պոտենցիալ գնորդներ։ Թեեւ հիմա, ընդգծել է նա, հենց Apple-ն է աշխարհի ամենախոշոր հարկատուն։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է