ԵԱՀԿ ՄԽ համանախագահները նախատեսում են այցելել տարածաշրջան՝ ԼՂ հակամարտության կարգավորման հարցը քննարկելու համար. Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հոկտեմբերի 3-ին կայացած ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Սերգեյ Լավրովի՝ ԼՂ կարգավորման հարցում առաջացած արգելակման մասին ելույթին:
Պատասխանելով լրագրողի հարցին, թե կողմերի միջև ուղիղ բանակցությունների անհրաժեշտության մասին խոսելիս ինչ նկատի ուներ ՌԴ արտգործնախարարը, Հայաստանի և Ադրբեջանի, թե Արցախի և ադրբեջանական կողմի միջև, Զախարովան նշել է. «Բանակցություններ երկու պետությունների միջև»:
«Կարծում եմ, որ ուղիղ բանակցությունները երկու պետությունների միջև կհայտարարվեն երկրների ներկայացուցիչների կողմից: Կարող եմ ասել, որ Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հետ համաձայնեցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախատեսում են այցելել տարածաշրջան՝ բանակցություններ վարելու և ԼՂ հակամարտության կարգավորման հարցը քննարկելու համար: Ժամկետները դեռևս ճշտվում են, մենք դրանց մասին հավելյալ կտեղեկացնենք», - ասել է Զախարովան:
Հիշեցնենք, որ նախօրեին ելույթ ունենալով «Վալդայ» քննարկումների ակումբում՝ Լավրովը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի կարգավորման քաղաքական գործընթացը արգելակվել է, դեռևս չի հաջողվում շարժվել այդ ուղղությամբ:
Այսօր ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը, անդրադառնալով այդ հայտարարությանը, նշել է. «Հայաստանը եղել և մնում է աջակից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին, որի անաչառ և անկողմնակալ միջնորդությունը գրավականն է խաղաղ կարգավորման ու այս հարցում համանախագահ երկրների միջև միասնության պահպանման: Միևնույն ժամանակ կարևոր ենք համարում, որ միջնորդներից յուրաքանչյուրը խուսափի ընտրովի և միակողմանի բնույթ կրող գնահատականներից:
Ձեր հարցում նշված մեկնաբանության առնչությամբ վերահաստատում ենք ԱԳՆ օգոստոսի 6-ի հայտարարությունը: Հայկական կողմի դիրքորոշումը հստակորեն արտահայտված է ՀՀ վարչապետի բոլոր ելույթներում, ներառյալ՝ սեպտեմբերի 24-ին ՄԱԿ ամբիոնից հնչեցված խոսքում, որը վերահաստատեց խաղաղության և փոխզիջման հասնելու Հայաստանի առաջարկած բանաձևը: Այդ առումով անընդունելի ենք համարում Ադրբեջանի անկարողությունը հրապարակայնորեն արտահայտվել խաղաղ կարգավորման այնպիսի լուծումների մասին, որոնք ընդունելի կլինեն Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար:
Ադրբեջանի կողմից բանակցությունների արդյունքները միակողմանիորեն կանխորոշող պնդումներն առ այն, որ հիմնախնդիրը պետք է կարգավորվի «բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում», չեն նպաստում խաղաղ գործընթացի առաջմղման համար համապատասխան մթնոլորտի ձևավորմանը»:
Զախարովայի պատասխանը կարող եք լսել 46-րդ րոպեից:

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են