Ընտրական գործընթացը խաթարած անձինք իրավասու չեն լինի մասնակցել ԱՄՆ կողմից ֆինանսավորվող ծրագրերին. ԱՄՆ դեսպան
168.am-ի հարցերին պատասխանում է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլսը:
Դուք վստահություն էիք հայտնել, որ կառավարությունը կապահովի, որպեսզի չլինեն հակընդդեմ մեղադրանքներ կամ հաշվեհարդար որևէ անձի կամ կազմակերպության դեմ, սակայն, օրինակ, Դանիել Իոաննիսյանի դեմ դատական գործեր են հարուցվել մանկապարտեզների և տնօրենների ձայնագրությունների կապակցությամբ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս իրավիճակը։
– Ես անձամբ հիասթափություն ապրեցի, երբ տեղեկացա, որ ուսուցչական կոլեկտիվի ու ծնողների նկատմամբ վարչական ռեսուրսի կիրառմամբ առերևույթ ճնշումներ գործադրած դպրոցների տնօրենների ու աշխատակիցների գործով քննությամբ որևէ հանցակազմ չբացահայտվեց, թեպետ ձայնագրություններն ինքնին կարծես համոզիչ գործեր էին: Քաղաքացիական հասարակության կողմից նման ապացույցներ ձեռք բերելը խիզախ քայլ էր, և սա մի խիզախություն է, որը պետք է պաշտպանության արժանանա և ոչ հակընդդեմ մեղադրանքների կամ հաշվեհարդարի: Պարոն Իոաննիսյանի գործն իր լուծումը կստանա դատական կարգով, և մենք հուսով ենք, որ դատավորներն անկախ կերպով քննության կառնեն բողոքներն ու մեղադրանքները և կկայացնեն որոշում՝ հիմնված օրենքի վրա:
Հնարավո՞ր է՝ պատժամիջոցներ սահմանվեն ՀՀ որոշ քաղաքացիների դեմ, կամ ի հայտ գա «սև ցուցակ»:
– Առկա արժանահավատ տեղեկությունները մենք կարող ենք օգտագործել և կօգտագործենք, որ ընտրական գործընթացը խաթարած անձինք իրավասու չլինեն մասնակցել ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող ծրագրերին ու միջոցառումներին:
Հարցազրույցն ամբողջությամբ «168.am»-ում

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են