Ադրբեջանում գների աճի տեմպերը գերազանցել են եվրոպական տեմպերը 10,8 անգամ
Ադրբեջանում տարեկան միջին գնաճը 2016 թվականին գերազանցել է եվրոպական գնաճը 10,8 անգամ։ Եթե Ադրբեջանում, պետական վիճակագրական ծառայության տվյալներով՝ գնաճը կազմել է 12,4 տոկոս, ապա Եվրագոտում՝ ընդամենը 1,14 տոկոս, գրում է contact.az-ը։
Մթերքի ոլորտում գնաճը եղել է 13,3 անգամ ավելի շատ։ Ծառայության տվյալներով՝ Ադրբեջանում մթերային ապրանքները թանկացել են 14,7 տոկոսով, իսկ եվրոպական վիճակագրությունը խոսում է Եվրոպայում մեկտոկոսանոց գնաճի մասին։
Turan գործակալության հաշվարկներով՝ 2016 թվականին, ընդհանուր առմամբ, սպառողական զամբյուղի գների աճը հիմնական մթերային ապրանքների 30 տեսակների համար կազմել է 18 տոկոս, իսկ առավել կարևոր մթերքների համար գները բարձրացել են 22 տոկոսից 100 տոկոսով։ Նշվում է, որ 94,4 տոկոսի գնաճ են գրանցել լոլիկները, իսկ 100 տոկոսի գնաճ՝ վարունգը։
Ինչպես գրում է կայքը, գնաճի նման տեմպեր Եվրոպայի ժամանակակից պատմությունը չի գրանցել ԽՍՀՄ փլուզումից հետո։
Եվրամիությունում գնաճի մակարդակը վերջին 20 տարիներին տատանվել է տարեկան 2 տոկոսի մոտակայքում։ Ամենամեծ գնաճը գրանցվել է 2007 թվականին՝ 3,2 տոկոս։

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Պատրաստվելով Օմանում մեր դեսպանության բացմանը. Կադրից դուրս
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են