«Սաթենիկը չի ստում». բյուրեղներով «արտասվող» հայուհու ամուսինը պատասխանել է ՆՏՎ–ին (տեսանյութ)
Բյուրեղներով արտասվող Սաթենիկ Ղազարյանը պատրաստ է մասնագետների կողմից շուրջօրյա վերահսկողության, Sputnik Արմենիային ասել է նրա ամուսինը` Սուրեն Մելիքյանը` մեկնաբանելով ՆՏՎ–ի տեսանյութը։
ՆՏՎ հեռուստաալիքը ռեպորտաժ էր պատրաստել, որում հեղինակները, մեջբերելով ռուսական կենտրոններից մեկում արված փորձաքննության արդյունքները, պնդում էին, թե Սաթենիկի աչքերից եկող բյուրեղները սովորական կոտրած ապակիներ են, իսկ աղջիկը, հավանաբար, տառապում է Մյունհաուզենի սինդրոմով (սիմուլյացիոն խանգարում, որի ժամանակ մարդ ձևացնում, չափազանցնում կամ առաջացնում է իր մոտ հիվանդության արհեստական ախտանշաններ, որպեսզի ենթարկվի բժշկական հետազոտության, բուժման, հոսպիտալացման կամ վիրաբուժական միջամտության)։
«Այդ լաբորատորիան պատասխան կտա, ոչինչ։ Ինքներդ եք նկարահանել, տեսել եք, որ Սաթենիկը ոչ մի տեղ չի գնացել, որքան բյուրեղ դուրս եկավ նրա աչքերից»,–ասաց Մելիքյանը։
Նա նշեց, որ իրենց արդեն դիմել են ռուսական «Թող խոսեն» ("Пусть говорят") հաղորդման խմբագրությունից։ Շուտով նրան կհրավիրեն Մոսկվա և կպարզեն, թե որտեղից են հայտնվում այդ բյուրեղները։
Մելիքյանը պնդում է, որ իրենք 200%–ով համոզված են, որ սա իրական հիվանդություն է։ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում նրանց պարզապես չեն ընդունել և այժմ շարունակում են իրենցը պնդել։ Նրա խոսքով` կենտրոնում նույնիսկ փորձանմուշ չեն վերցրել։
Ինչ վերաբերում է ռուսական լաբորատորիայի արդյունքներին, Մելիքյանը չի կարող հստակ ասել, թե Սաթենիկի աչքերի բյուրեղներն ինչ ծագում ունեն. ապակի է դա, թե ոչ, նա պնդել չի կարող։
«Թող մասնագետները պարզապես մեկ օր անցկացնեն Սաթենիկի հետ։ Եվ եթե Սաթենիկն ինքն է աչքերի մեջ ապակի դնում, նրանք հեշտությամբ բացահայտեն սուտը։ Մենք հենց հիմա էլ պատրաստ ենք»,–նշեց Մելիքյանը։
Հիշեցնենք, Սաթենիկի աչքերից օրական ավելի քան 50 բյուրեղ են հանում։ Դրանք սուր են և պինդ, սակայն անմիջական ֆիզիկական վտանգ չեն ներկայացնում։ Ընտանիքի անդամները վերջերս հայտնել են, որ բյուրեղների չափերը մեծացել են։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...