Զոհրաբ Մնացականյանի պաշտոնանկության պատճառը (Տեսանյութեր)
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը չդիմացավ եւ դիտողություն արեց Աննա Հակոբյանին, որը ամուսնու՝ Նիկոլ Փաշինյանի ելույթի ժամանակ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստերի դահլիճում զբաղված էր մազերի հարդարմամբ:
Ի դեպ, այդ դահլիճ հասնելու համար Փաշինյան-Հակոբյան ամուսնական զույգը ծախսել էր 400 հազար դոլարին մոտ գումար, ընդ որում ոչ թե իրենց, այլ մեր՝ հարկատուներիս գրպանից:
Դժվար չէ կռահել, որ շատ շուտով Զոհրաբ Մնացականյանը պաշտոնանկ կարվի Աննա Հակոբյանին դիտողություն անելու համարձակություն ունենալու համար, հատկապես, եթե հաշվի առնենք այն փաստը, որ ԱԳ նախարարն ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, իր ելույթներում չի շեշտում, թե Արցախի խնդիրը լուծումը պետք է ձեռնտու լինի նաեւ Ադրբեջանին:
Իհարկե, դեռ հարց է, թե ինչ էր անում եւ որպես ինչ էր դահլիճում նստած Աննա Հակոբյանը, բայց սա այլ պատմություն է:
Ի դեպ, ուղիղ երկու տարի առաջ նույն դահլիճում հոր ելույթի ժամանակ միմոսություն էր անում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի դուստրը՝ Լեյլան, որը նստած էր մոր՝ Մեհրիբանի կողքին:
Աննա Բաղդասարյան
Top-News.am


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ