Հայկ Հարությունյանի ողբերգությունը` ճակատագրական վկայից մինչև նոր ինքնասպանության ռիսկ
Hayeli.am և armlur.am կայքերը տեղեկություն են հրապարակել, որ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը մահվան պահին միայնակ չի եղել, սպանության դեպքին նաև վկաներ կան, գրում է hayeli.am-ը:
Ես գեներալ մարդ եմ, էսօր ինձ խայտառակում են: Արժանապատիվ մարդ եմ, արժանապատիվ գեներալ: Հիմա իմ ողջ կյանքի արածը ջուրն է ընկնում: Սրանք ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի վերջին խոսքերն են: Եվ ինչպես armlur.am-ի հավաստի աղբյուրներն են փոխանցում, Հայկ Հարությունյանը մահվան պահին միայնակ չի եղել: Իր զրուցակցի հետ Բջնիի առանձնատանը երկար-բարակ խոսել է իր անցած ճանապարհից, գործունեության տարիներից, այն մասին, թե ինչպես է կարողացել տարիներ շարունակ մաքուր ապրել, իր երկրում պարզ ճակատով քայլել, բայց, արի ու տես, այսօր նրան անարգանքի սյունին են գամում, սև բիծ են քաշում կենսագրության վրա, և իրեն սպառնում են խայտառակությունը, անպատիվ վախճանը:
Աղբյուրի տեղեկություններով՝ Հայկ Հարությունյանն իր մահվան ականատեսին (անունը հասկանալի պատճառներով չենք հրապարակում) գանգատվել է, թե՝ ախր ինչպե՞ս չեն հասկանում, որ այս ամեն ինչում, Մարտի 1-ի թեմայում Ռոբերտ Քոչարյանը, Գեղամ Պետրոսյանը ու բազում այլ մարդիկ առնչություն չունեն: «Էս ի՞նչ են անում, ինչո՞ւ են մեր նկատմամբ էսպես վարվում»,- ասել է նախկին բարձրաստիճան պաշտոնյան և ինքն իրեն գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորում հասցրել:
Hayeli.am-ի ունեցած տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել վկաների ներկաjությամբ: Հայկ Հարությունյանը ներկաներին ասել է. «Գլխավոր դատախազն ու Սասուն Խաչատրյանը կյանքս կերան. էս մի քանի ամիս է, ինձ պարտադրում են սուտ ցուցմունք տալ Ռոբերտ Քոչարյանի և Գեղամ Պետրոսյանի դեմ, ախր նրանք մեղավոր չեն»:
Արձագանքելով այս տեղեկություններին` ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը ՖԲ էջում գրել է, որ Հայկ Հարությունյանի մահվան դեպքի հանգամանքները պարզելու նպատակով հարցաքննվել է դեպքի վայրում նրա հետ գտնված անձը. «Վերջինս հայտնել է Հայկ Հարությունյանի հետ ունեցած խոսակցության բովանդակությունը, որը առնչություն չի ունեցել Մարտի 1-ի դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում նրա վրա ճնշումներ գործադրելուն և, առհասարակ, որևէ անձի կողմից ճնշումներ գործադրելուն:Քննչական կոմիտեն հայտարարում է, որ «Hayeli.am» կայքում հրապարակված լուրը չի համապատասխանում իրականությանը:
Լրատվամիջոցին հորդորում ենք զերծ մնալ չճշտված տեղեկություններ հրապարակելուց»,- գրել է նա:
Քննչական մարմինները, փաստորեն, այս պարագայում գործել են արագ և օպերատիվ: Դժվար չէ հասկանալ, սակայն, որ վկան հարցաքննության ժամանակ հազիվ թե հաստատեր այդ կարգի լրատվության իսկությունը: Նման տեղեկությունները, որպես կանոն, շատ արագ չեն հաստատվում, հատկապես հիմա, երբ Մարտի 1-ի գործին առնչվող բոլոր հնարավոր շրջանակների վրա ճնշումները գոնե պետական քաղաքական գործընթացի առումով ակնհայտ են: Պետք չէ հետաքննիչ լինել` հասկանալու համար, որ որևէ վկա, առանց անվտանգության հստակ երաշխիքների, որևէ իրական ցուցմունք ուղղակի չի տա: Հակառակ պարագայում հարցականի տակ կդրվի տվյալ մարդու կյանքը` ճակատագրի շրջադարձին թողնելով սպանության կամ ինքնասպանության նոր ողբերգությունը: Եթե խոսովում է այն մասին, որ ՀՔԾ-ն ճնշումներ է գործադրել Հայկ Հարությունյանի վրա, կնշանակի այդ նույն ճնշումներն ավելի լայն թափով կգործադրվեն նաև վկայի նկատմամբ, եթե նա համարձակվի նման վկայություն տալ: Հաստատել այդ տեղեկությունը, կնշանակի հայտնվել նույն ՀՔԾ-ի, դատախազության հրեշավոր ճիրաններում` դրանից բխող բոլոր վտանգներով:
Ինչպես հայտնի է, Հայկ Հարությունյանը 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի ժամանակ զբաղեցնում էր ՀՀ ոստիկանության պետի պաշտոնը: armlur.am-ի աղբյուրին հայտնի է դարձել, որ վերջին շրջանում Հայկ Հարությունյանին հաճախ են հրավիրել հատուկ քննչական ծառայություն՝ ցուցմունք վերցնելու, հարցաքննելու:


















































Չէի սպասում նման բան. Յուրի Խաչատուրովը՝ Հայկ Հարությունյանի մասին
Դեպքին նախորդող օրը որևէ անձ Հայկ Հարությունյանի առանձնատուն չի մտել. ՔԿ–ն նոր մանրամասներ է հայտնում
Հայկ Հարությունյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը
Կորած 14-ամյա Հայկին երեւանյան խաչմերուկում նկատելու մասին ԱԻՆ-ում ահազանգ է եղել
Կորած երեխային նկատել են Վաղարշյան փողոցում` «Կրպակ» սուպերմարկետի մոտ
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ