Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ընտանիքին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ նախկին ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Հայկ Հարությունյանի ընտանիքին, տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Հեռագրում ասված է.
«Խոր ցավով տեղեկացա գեներալ-գնդապետ Հայկ Արտեմի Հարությունյանի ողբերգական մահվան մասին:
Հայկ Հարությունյանն աչքի էր ընկնում իր գործին հատուկ նվիրվածությամբ և բարձր արհեստավարժությամբ: Նա պատվի ու արժանապատվության մարդ էր, մեծ հեղինակություն ուներ ծառայակիցների շրջանում և վայելում էր նրանց անկեղծ հարգանքը, շոշափելի ներդրում է ունեցել Հայաստանի ոստիկանության համակարգի կայացման և զարգացման գործում:
Իր գործունեության ընթացքում Հայկ Հարությունյանը հատուկ ուշադրություն էր դարձնում Արցախին, երկու հայկական հանրապետությունների համապատասխան գերատեսչությունների միջև կապերի խորացմանն ու ընդլայնմանը:
Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին, մաղթում տոկունություն ու ոգու կորով։
Հայկ Արտեմի Հարությունյանի պայծառ հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում, բոլոր նրանց, ովքեր ճանաչել, ծառայել և շփվել են նրա հետ»:

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են