Եթե Վանեցյանն ունի տեղեկատվություն, որը գաղտնիք չի պարունակում, պետք է հրապարակի. Լիլիթ Մակունցը՝ Արթուր Վանեցյանի հայտարարության մասին
Ես կարծում եմ, հատկապես այն փոփոխություններից հետո, որ տեղի ունեցան ՀՀ-ում, պաշտոններ զբաղեցնելը, պաշտոններ փոխելը, պաշտոններից ազատվելը պետք է որ բնականոն երևույթ լինեն ՀՀ-ում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությանը, որով վերջինս պատասխանել էր Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություններին:
Դիտարկմանը, թե Արթուր Վանեցյանն իր պատասխան հայտարարության մեջ ասել էր, որ վարչապետն անում է հայտարարություններ, որոնցից քիչ է տեղյակ և նշել էր՝ ինչ կլինի, որ ինքն էլ անի հայտարարություններ՝ առանց հետևանքների մասին մտածելու, Լիլիթ Մակունցը պատասխանեց. «ՀՀ-ում թե՛ կառավարությունը, թե՛ իշխող խմբակցությունը վարում են բաց քաղաքականություն և կարծում եմ, եթե կա այնպիսի տեղեկատվություն, որը գաղտնիք չի պարունակում և ներկայացնում է հասարակական հետաքրքրություն, ապա պարոն Վանեցյանը պետք է հրապարակի այդ տեղեկատվությունը»:
Հարցին՝ արդյո՞ք նորմալ է վերաբերում, որ Վանեցյանի հրաժարականի տեքստը հեռացվել էր ԱԱԾ կայքից, որտեղ Վանեցյանը պարզապես նշել էր հրաժարականի պատճառները, Մակունցը նախ նշեց, որ չի տեսել, թե ինչ է զետեղված եղել կայքում, ապա ասաց, որ հասկանում է՝ ինչ տեքստի մասին է խոսքը, բայց չգիտի, թե ինչպիսին է եղել պաշտոնական տեքստը և արդյոք այն տարբերվել է հանրային տեքստից, հետևաբար՝ չի կարող խոսել հեռացվելու պատճառների մասին:
Լիլիթ Մակունցը չմեկնաբանեց հարցն առ այն, թե հավանակա՞ն է արդյոք Արթուր Վանեցյանի մուտքը քաղաքական դաշտ և հակառակ բևեռ։
Մանրամասները՝ տեսանյութում:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ