«Հրաժարականի ժամանակ չունենք». Սամվել Բալասանյան
Գյումրին այսօր ուրախության, ցնծության մեջ է, ես հպարտանում եմ որպես Գյումրիի քաղաքապետ, որ այսքան հյուրեր ունեցանք: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 21-ին, նշեց Գյումրիի քաղաքապետը։ Սամվել Բալասանյանը՝ հավելելով, որ մոտ 15 հազար այցելու է ունեցել քաղաքն այսօր:
Անդրադառնալով իր հրաժարականի մասին լուրերին, նա ասաց, որ առաջին անգամ մեզնից է այդ մասին լսում. «Այսօր քաղաքն ենք սարքում, հրաժարականի ժամանակ չունենք: Մոտ 42 ծրագիր ենք իրականացնում: Այնպես որ առայժմս հրաժարականի ժամանակ չունենք»:
Նա խոսեց նաեւ Գյումրիի փողոցների ասֆալտապատման խնդրին՝ նշելով, որ այս պահին վերջին փողոցն է ասֆալտապատվում, շատ գեղեցիկ է ստացվել. «Ասֆալտապատման աշխատանքները կվերջացնենք երեւի սեպտեմբերի վերջին, կամ ամենաուշը հոկտեմբերի 15-ին: Կունենանք ասֆալտապատված փողոցներ նոր հենասյուներով, նոր լուսավորությամբ, գեղեցիկ կահավորված»:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ