Ռոբերտ Քոչարյանին կալանավորող դատավորը սրբադասվում է ու պաշտոն ստանում (տեսանյութ)
Փաստաբան Լուսինե Սահակյանը «Հայելու առաջ» հաղորդման ժամանակ ասել է. «Ըստ էության մենք փոփոխությունները միայն մեկ գործի շրջանակներում ենք տեսնում՝ Ռոբերտ Քոչարյանին ազատ է արձակում դատավորը՝ ուրեմն ինքը հանցագործ է, ուրեմն ինքը անօրինական որոշում է կայացրել, ուրեմն ինքը դատավոր կոչվելու իրավունք չունի: Կալանավորեց Քոչարյանին, անկախ նրանից որ ինքը այն դատավորն է, որ երբեւէ արդար դատական ակտ չի կայացրել, չգիտի արդար դատական ակտ կայացնելը ինչ է, բայց ինքը արդեն սրբադասվում է ու համարվում է, որ ինքը լավագույն դատավոր է եւ պաշտոն է ստանում:
Օրինակ Արթուր Մկրտչյանը, որ ինքը նույնիսկ էդ աթոռին չէր համապատասխանում, դարձավ Երեւան քաղաքի դատարանի նախագահ, նույնը Արմեն Դանիելյանը, որը փաստաբանների շրջանում ամենացածր ռեյտինգն ունի: Այն բոլոր դատավորները որոնք նույն այդ գործով կայացրել են դատական ակտեր եւ ազատ են արձակել Ռոբերտ Քոչարյանին, նրանք ունեն շատ բարձր վարկանիշ ու միշտ են ունեցել բարձր վարկանիշ, իսկ նրանք ովքեր կալանավորել են` ամենացածր վարկանիշն ունեն:
Բայց տեսնում ենք, որ ընդհանուր ֆոնում լավ դատավոր համարվում են հենց նրանք ովքեր իրենց կյանքում օրինական դատական ակտ կայացրած չկան»:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ