ՆԱՍԱ-ն հայտնել է, որ Լուսնի վրա 2024 թվականին վայրէջք կատարելու ամերիկյան ծրագիրը կարող է չիրականացվել սահմանված ժամկետներում
Լուսնի վրա 2024 թվականին վայրէջք կատարելու ամերիկյան ծրագիրը կարող է չիրականացվել սահմանված ժամկետներում: Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (ՆԱՍԱ) փոխղեկավար Քեննեթ Բաուերսոքսը, գրում է Independent-ը:
Նրա խոսքով՝ ՆԱՍԱ-ն բոլոր ջանքերը գործադրում է վայրէջքի պլանների իրականացման համար, և իրենց առջև դրված «համարձակ նպատակը միայն գովասանքի է արժանի»:
Սակայն Բաուերսոքսը չի երաշխավորել, որ ՆԱՍԱ-ն կկարողանա Լուսնի վրա վայրէջք կատարելու ծրագիրն իրականացնել նախասահմանված ժամկետներում:
«Չեմ կարող երաշխավորել»,- հայտնել է ՆԱՍԱ-ի փոխղեկավարը:
Նա նշել է, որ գերատեսչությունը նախ պետք է լուծի շատ ֆինանսական և տեխնիկական հարցեր: Բացի այդ, կարևոր է, որ ծրագիրը մեկնարկի լիարժեք պատրաստությունից հետո, հակառակ դեպքում առաքելությունը կարող է ձախողվել:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է