Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Աշխարհի յուրաքանչյուր թեմ պետք է ունենա առնվազն մեկ լավ պատրաստված էքզորցիստ Կղզին վերածվել է անսովոր բացօթյա շքեղ մեքենաների ցուցասրահի Փողը կարող է միայն տեսանելի դարձնել մարդու որակները, այն չի ստեղծում դրանք Հավանական ինքնասպանության վարկածը կարող է հերքվել ՊՍԺ-ն պատրաստ է նոր ռեկորդ սահմանել Յամալի տրանսֆերի համար Լիվերպուլը հայտարարել է Սալահի հեռանալու մասին Բարսելոնան արդեն աշխատում նոր աստղային խաղացողի տրանսֆերի ուղղությամբ Ապօրինի պահվող զենք-զինամթերք հանձնելու դեպքեր՝ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում HBO հեռուստացանցը հրապարակել է «Հարրի Փոթեր» սերիալի առաջին կադրը Հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը` միանձնյա առաջատար Մատենադարանի գործունեությունը ներկայացվել է Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամում Մասիսի համայնքային ոստիկանները հայտնաբերել են կեղծ խմիչքի արտադրամասեր Նոր Կյուրինում և Այնթապում

Աշխարհի յուրաքանչյուր թեմ պետք է ունենա առնվազն մեկ լավ պատրաստված էքզորցիստԿղզին վերածվել է անսովոր բացօթյա շքեղ մեքենաների ցուցասրահիՓողը կարող է միայն տեսանելի դարձնել մարդու որակները, այն չի ստեղծում դրանքՀավանական ինքնասպանության վարկածը կարող է հերքվելՊՍԺ-ն պատրաստ է նոր ռեկորդ սահմանել Յամալի տրանսֆերի համարԼիվերպուլը հայտարարել է Սալահի հեռանալու մասինԲարսելոնան արդեն աշխատում նոր աստղային խաղացողի տրանսֆերի ուղղությամբԱպօրինի պահվող զենք-զինամթերք հանձնելու դեպքեր՝ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումHBO հեռուստացանցը հրապարակել է «Հարրի Փոթեր» սերիալի առաջին կադրըՀայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը` միանձնյա առաջատար Մատենադարանի գործունեությունը ներկայացվել է Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամումՄասիսի համայնքային ոստիկանները հայտնաբերել են կեղծ խմիչքի արտադրամասեր Նոր Կյուրինում և ԱյնթապումԻրանը հայտնել է ԱՄՆ-ի հետ բանակցելու պայմանըՍևանի բժշկական կենտրոնի տնօրենը մեղադրվում է խոշոր չափերի գույքի հափշտակության և կեղծիք կատարելու մեջՊրեմիեր լիգայի երկու ակումբներ կպայքարեն Ռեալի ֆուտբոլիստի համարՏեղի է ունեցել ոչ թե ինքնասպանություն, այլ նախնական համաձայնությամբ կատարված սպանությունՔննարկվել է ԱՄՀ պահուստային ծրագրի միջոցառումների կատարման ընթացքըՆիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվՀայաստան-Հունաստան համագործակցությունը զարգանում է կայուն և հետևողական կերպով«Շիկահող» պետական արգելոցի որևէ հողակտոր չի վաճառվել․ Շրջակա միջավայրի նախարարությունՀատուկ պաշտպանված էլեկտրոնային համակարգ, որով պետք է իրականացվեն առգրավումներըԵրևանի մոլերից մեկում հրդեհի վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. ՆԳՆ ՓԾԱռաջիկա օրերին սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանաԹրամփը պաշտոնապես սատարել է Վիկտոր Օրբանի թեկնածությանըՈր հասցեներում ջուր չի լինիԱկնկալվում է ավելի կոշտ և կենտրոնացված մոտեցում անվտանգային հարցերումՀանրապետության տարածքում սպասվում են կարճատև տեղումներԹեհրանն ունի «գրեթե ռազմական» աստիճանի հարստացված ուրանի հսկայական պաշարներՖիլիպինները հայտարարել է ազգային էներգետիկ արտակարգ իրավիճակԼատվիայի և էստոնիայի տարածքում ԱԹՍ-ներ են ընկելԳյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը․ ՍԱՏՄՌուսաստանից հացահատիկի հերթական խմբաքանակն է ժամանում ՀայաստանԳրոսին զսպվածության կոչ է արել «Բուշեր» ԱԷԿ-ի շրջանում նոր գնդակոծության մասին հաղորդագրություններից հետոՔուվեյթի միջազգային օդանավակայանում հրդեհ է բռնկվել վառելիքի բաքի մեջԻնչ ճակատագիր է սպասվում Մամուլի շենքին. ներկայացնում է Պետական գույքի կառավարման կոմիտենԱրարատում և Արմավիրում 7 ապօրինի հորի շահագործում է կասեցվել. ԲԸՏՄԻրանը հայտարարում է, որ «ոչ թշնամական» նավերը կարող են անվտանգ անցնել Հորմուզի նեղուցովՄեքենա հրկիզելուն դրդած 29-ամյա տղամարդը կալանավորվել էՎթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանումԻրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցություններ կամ խորհրդակցություններ չեն ընթանում. Էսմայիլ ԲաղայիԱյս վավերացումից հետո շարունակելո՞ւ են տանը խոշոր կատվազգիներ պահելԵրևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանըՀիմնանորոգման նպատակով կփակվի Ա. Ավետիսյան փողոցի՝ Վ. Փափազյանից մինչև Վ. Վաղարշյան փողոցի խաչմերուկն ընկած հատվածըՀիմնանորոգման նպատակով կփակվի Ա. Ավետիսյան փողոցի՝ Վ. Փափազյանից մինչև Վ. Վաղարշյան փողոցի խաչմերուկն ընկած հատվածըԵրևանի համար 24 մանկապարտեզը կունենա նոր շենք՝ նախատեսված շուրջ 180 երեխայի համարՄակրոնը կոչ է արել բարեխղճորեն մասնակցել բանակցային գործընթացին՝ ճանապարհ բացելու լարվածության թուլացման համարԿասեցվել է Կոտայքի մարզի Ալափարս գյուղի մսուր-մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունըՎերանայվում է տպագիր մամուլը որպես ծանուցման գործիք կիրառելու գործող մեխանիզմըԿովկասյան ընձառյուծի պահպանությունը բնական հավասարակշռության ու միջավայրի պահպանություն է. կվավերացվի համաձայնագիր Շրջայց Վայոց ձորի և Սյունիքի մարզերում իրականացվող մի քանի ծրագրերի շինարարական հրապարակներ
Արցախ

ԱՄՆ-ի կոնգրեսականները Հայաստան այցի շրջանակներում որոշել են այցելել նաև Արցախ

ԱՄՆ-ի կոնգրեսականներ Ջեքի Սփիր-Կանչելյանը, Ջուդի Չուն եւ Ֆրանք Փալոնը հոկտեմբերի մեկին Հայաստան մեկշաբաթյա այցի շրջանակներում որոշել են նաեւ Լեռնային Ղարաբաղ այցելել: Ինչպես հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը, ԱՄՆ-ի Կոնգրեսում անցած Ամերիկայի հայկական համագումարի միջոցառման շրջանակներում հայտարարել է Պասադենան ներկայացնող Ջուդի Չուն.

«Ես առանձնակի հետաքրքրությամբ նախատեսում եմ Արցախ այցելել, որպեսզի ինքս համոզվեմ, թե այնտեղ իրավիճակն ինչպիսին է»:

Կոնգրեսական Չուի նախաձեռնությունը, որը շուրջ մեկ ամիս առաջ ընդունվել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի մեծամասնությամբ, նախատեսում է ղարաբաղյան շրջանում զինադադարն ամրապնդող Ռոյս-Էնգելի առաջարկի իրականացման համար 4 միլիոն դոլար հատկացնել: Այդ գումարով Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով տեղադրվելու են հատուկ սարքավորումներ, որոնք թույլ կտան պարզել, թե որ կողմն է խախտել զինադադարը.

«Այս միջոցներն ուղղված են խաղաղության ամրապնդմանն ու զինադադարը խախտողներին պատասխանատվության ենթարկելուն»:

Ջուդի Չուն փորձելու է նաեւ հավելյալ 6 միլիոն ուղղակի ամերիկյան օգնություն ապահովել Ղարաբաղին: Կոնգրեսականի խոսքով, նա տպավորվել էր դեռեւս գարնանը Կոնգրեսում կայացած Հայաստանի առաջին տիկին Աննա Հակոբյանի հետ հանդիպումից.

«Արցախ այցելել հատկապես շատ եմ ուզում, որպեսզի իրավիճակին ծանոթանամ, տեսնեմ, թե այնտեղ ինչ է կատարվում եւ ապագայում կարողանամ էլ ավելի լուրջ աջակցություն ցուցաբերել Արցախում խաղաղության հաստատմանը»:

Կոնգրեսում հայ-ամերիկյան բարեկամության խմբի հիմնադիր եւ համանախագահ կոնգրեսական Ֆրանք Փալոնի կարծիքով իրենց այցը հատկապես կարեւոր է, քանի որ ամերիկյան օրենսդիրների առաջին այցն է Հայաստան Թավշյա հեղափոխությունից հետո.

«Մեր այցի պատճառներից մեկն այն է, որ մեր խումբը ցանկանում է աջակցություն ցուցաբերել Հայաստանի նոր կառավարությանն ու խորհրդարանին»:

Փալոնի խոսքով, չնայած Պետքարտուղարությունն ամերիկացի օրենսդիրներին խորհուրդ է տվել խուսափել Ղարաբաղ այցելությունից, պատվիրակությունը որոշել է այնուամենայնիվ կատարել նաեւ այդ այցելությունը: Ինչ վերաբերում է Հայաստան այցելությանը, ապա դրա շրջանակներում կոնգրեսականները նախատեսում են հայաստանցի գործընկերների հետ քննարկել քաղաքական եւ առեւտրատնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնումը.

«Մենք շատ խանդավառված ենք Թավշյա հեղափոխության արդյունքով։ Հայաստանն ավելի ժողովրդավար երկիր դառնալու ճանապարհին է։ Մեզ ոգեշնչում է նոր կառավարության՝ կոռուպցիայի դեմ պայքարի, դատաիրավական բարեփոխումների իրականացման եւ երկրում օրենքի գերակայության հաստատմանն ուղղված քաղաքական կամքը»: