Գիտնականները մանրամասն նկարագրել են՝ ինչպես են դինոզավրերը վերացել
Մեքսիկայում գիտնականների ուսումնասիրությունները հնարավորություն են տվել պարզելու դինոզավրերի վերանալու ընթացքը՝ բոլոր մանրամասներով։ Յուկատան թերակղզու հատվածում նրանք հայտնաբերել են այն երկնաքարի մնացորդները, որի անկումից էլ սկսվել է կենսաբանական աղետը։
Ամենը պարզելու համար նրանք ուսումնասիրել են 10 կմ տրամագծով երկնաքարի անկումից հետո առաջացած 180 կմ տրամագծով խառնարանը, որի մի մասը ներկայում ծովի հատակին է։ Գիտնականները հորատել են ծովի հատակն ու նստվածքային ապարների դասավորությունից պարզել հետևյալը։
Երկնաքարի անկումից հետո այդ վայրում պայթյունն այնքան ուժեղ է եղել, որ տասնյակ մետրեր բարձրությամբ ցունամի է սկսվել։ Իսկ խառնարանում ձևավորվել է 130 մետր խորությամբ հալած նյութերի լիճ։ Ապա ցունամիի ալիքները վերադարձել ու հանդիպել են այդ լճին։ Արդյունքում եղել է ամենաառանցքային իրադարձությունը։
Ցունամիի հետ բախման արդյունքում հալած նյութերը փոշիացել են երկնակամարով մեկ․ ամբողջ երկրագունդը պատվել է այդ ծխի ու փոշի ամպով, արևն ընդհանրապես անտեսանելի է դարձել ամպի հաստ շերտի տակ։ Դրանից հետո Երկրագունդը թևակոխել է 1,5 տարի տևած գիշերվա փուլ, սկսել են թթվային անձրևներ։ Այս ամենի հարուցած կլիմայական փոփոխություններն էլ դարձել են դինոզավրերի վերանալու պատճառ։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է