Գերմանիայում կայացել է օդային անօդաչու տաքսիի փորձնական թռիչքը
Շտուտգարդում, Գերմանիայի հարավում, շաբաթ օրը, հաջողությամբ է անցել երկտեղ անօդաչու ուղղաթիռի ցուցադրական թռիչքը։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է արտադրող Volocopter ընկերության տեխնիկական տնօրեն Յան Հենդրիկ Բյոլենսը, հայտնում է DW-ը։
Ինչպես նշվում է Vision Smart City միջոցառման անոնսում, որի շրջանակներում անցկացվել է թռիչքը, այն դարձել է առաջինը խոշոր եվրոպական քաղաքում։ Էլեկտրական շարժիչներով գործող ուղղաթիռ-տաքսին չորս րոպե գտնվել է Mercedes-Benz թանգարանի մոտ՝ օդում։ Օդաչուն այն կառավարել է ցամաքից, ուղեւորներ սարքում չեն եղել։
Daimler ավտոկոնցեռնի կառավարման նախագահ Օլա Կալենիուսը, որ ներկա է եղել միջոցառմանը, վստահություն է հայտնել, թե ուղղաթիռ-տաքսին կօգնի լուծել խցանումների խնդիրը։ Daimler-ը մասնակցում է մի նախագծում, որի շրջանակներում ծրագրվում է, որ ապագայում ուղղաթիռը կկառավարվի ավտոնոմ, առանց մարդու միջամտության։ Volocopter ընկերության ղեկավար Ֆլորիան Ռոյտերը ակնկալում է 2-3 տարուց ուղղաթիռը որպես տաքսի օգտագործելու թույլտվություն ստանալ։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է