Շարունակում են այն հուզական ֆոնը պահել, ինչ որ 10 տարի պահել են. Լեւոն Քոչարյանը՝ Քոչարյանի դատավարության մասին
Դատավարությունը փորձում են շոուի վերածել։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի մոտ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարության ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը։
«Չեմ կարող ասել, թե դատարանն ինչպիսի որոշում կկայացնի։ Ինձ համար անհասկանալի է, սեպտեմբերի 17-ին կլինի, չգիտեմ, տեսնենք։ Ինձ համար ակնհայտ է, որ դատավարությունը փորձում են շոուի վերածել, զոհերի տուժողների իրավահաջորդների ծնողներին բերելով՝ նորից շարունակում են այն հուզական ֆոնը պահել, ինչ որ 10 տարի պահել են։ Երբ մեղադրանքում չկա ոչ մի մեղադրանք թե զոհերի, թե տուժածների հետ կապված, բայց միեւնույն է, այդ հուզական ֆոնը փորձում են պահել»,- ասաց Լեւոն Քոչարյանը։
Նա հույս հայտնեց, որ հաջորդ դատավարությանը ՍԴ-ի որոշումն ի կատար կածվի եւ Քոչարյանն ազատ կարձակվի։
Դիտարկմանը, որ նախորդ անգամ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելուց հետո դատարանների դռներն էին շրջափակել իշխանության աջակիցները, Լեւոն Քոչարյանն ասաց. «Հույս ունեմ՝ այդ ամենը չի ազդի դատավորի որոշման վրա»։
Նշենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ այսօր կայացավ «Մարտի մեկի» գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուս նախկին պաշտոնյաների վերաբերյալ գործի քննությունը։ Քոչարյանի պաշտպանները միջնորդություն ներկայացրեցին ՍԴ որոշման հիմքով վերացնել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը։ Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 17–ին։


















































Դատարանը Ռոբերտ Քոչարյանին թույլ տվեց գույքի հետ կապված որոշ գործարքներ կնքել
Քոչարյանի եւ մյուսների գործով դատավարությունը շարունակվում է (տեսանյութ)
Քոչարյանին կալանավորելու մասին որոշումը Դանիելյանի փոխարեն այլ դատավո՞ր է կայացրել. անակնկալ բացահայտում` դատարանում. (տեսանյութ)
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դիմելու են Վճռաբեկ դատարան
Քոչարյանի գործով դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ. Որոշումը կհրապարակվի 2 օրից
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ