Փորձագետները հերքել են սմարթֆոնների գաղտնալսման մասին առասպելները
Wandera ընկերության հետազոտողները հերքել են տարածված այն առասպելը, ըստ որի՝ խոշոր տեխնոլոգիական ընկերությունների մարկետոլոգները գաղտնալսում են սմարթֆոնները, որոնցում ներբեռնված են Facebook, Twitter, YouTube եւ նման այլ հավելվածներ։ Համարվում է, որ գաղտնալսումն իրականացվում է այն բանի համար, որպեսզի օգտատերերին առավել համապատասխան գովազդ պարտադրեն, հայտնում է Planet- today-ը։
«Դավադրության տեսության կողմնակիցները վստահ են, որ սմարթֆոնների համար տարածված հավելվածները անընդհատ վերլուծում են տարածությունը միկրոֆոնների միջոցով, գրանցում են դրանք եւ ուղարկում այն խոսակցությունների հարթակ, որոնք տեղի են ունենում իրական կյանքում։ Այսինք, բավական է հիշատակել խոսակցության մեջ որեւէ բան, որպեսզի դրա հետ կապված գովազդը հայտնվի ձեր կողմից օգտագործվող բոլոր կայքերում։
Իրականությո՞ւն է արդյոք դա։ Սա որոշել են պարզել բջջային անվտանգության հարցերում մասնագիտացած Wandera ընկերության աշխատակիցները։ Նրանք փորձ են կատարել, որպեսզի ապացուցեն կամ հերքեն սմարթֆոնների գաղտնալսումը։
«Մենք օգտագործեցինք երկու սարք՝ Apple եւ Samsung։ Սմարթֆոնները դրված էին առանձին սենյակներում, հեռուստացույցի կողքին, որով 30 րոպե կենդանական կերի մասին գովազդ էր։ Եւս երկու սմարթֆոն դրված էր մեկ այլ սենյակում, որտեղ ոչ մի ձայն չկար։ Այնուհետեւ մենք համեմատեցինք գովազդները, ինչպես նաեւ վերլուծեցինք մարտկոցները եւ թրաֆիքը։ Փորձերը շարունակվեցին երեք օր, որից հետո մենք անսովոր ոչինչ չհայտնաբերեցինք»,- պատմել են փորձագետները։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է