Գիտնականները հերքել են աղի վնասի մասին միֆը
Աղն իրականում այդքան էլ վնասակար չէ, ինչպես ընդունված է կարծել: Աղի օգտագործումը միայն աննշան չափով է նպաստում սրտանոթային հիվանդությունների զարգացմանը կամ մահացության ռիսկի մեծացմանը: Այս մասին հայտնում է Սրտաբանների եվրոպական հանրությունը:
«Աղի (նատրումի քլորիդ) ուսումնասիրության մեր արդյունքները լիովին համապատասխանում են խոշոր հետազոտությունների մեծամասնությանը, որոնք նվիրված են նատրիումի օգտագործման եւ սրտանոթային հիվանդությունների կամ մահացության միջեւ կապին, եւ չեն հաստատում լայն տարածում գտած այն բացասական կարծիքը, որ աղի նույնիսկ ոչ մեծ քանակությամբ օգտագործումը վնասակար է»,- ասել է Մքմաստերի համալսարանի (Կանադա) պրոֆեսոր Սալիմ Յուսուֆը:
Նա հավելել է, որ ընդհանուր առմամբ առողջության եւ մասնավորապես սրտանոթային համակարգի առողջության համար վտանգավոր է միայն աղի չափից դուրս շատ օգտագործումը՝ օրական ավելի քան 6 գրամ: Իսկ աղի չափավոր օգտագործումը լուրջ ռիսկեր չի ներկայացնում, եւ այդ պատճառով աղից ամբողջությամբ հրաժարվելու իմաստ չկա:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է