ԱՄՆ կողմից ՀՀ-ին տրամադրվող օժանդակության գումարը կավելանա եւ կկազմի 84,404 մլն դոլար
Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 5-ի նիստում հավանություն տվեց Հայաստանի եւ ԱՄՆ-ի կառավարությունների միջեւ «Ավելի մրցունակ եւ զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ» օժանդակության համաձայնագրի N 13 փոփոխության ստորագրման առաջարկությանը:
Հարցը ներկայացրեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ նշելով, որ ավելի մրցունակ եւ զանազանեցված մասնավոր հատվածի ձեւավորման նպատակով ԱՄՆ-ի կառավարության կողմից ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության միջոցով Հայաստանի Հանրապետության կառավարությանը օժանդակություն տրամադրելու նպատակով 2010թ. օգոստոսի 6-ին կնքվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջեւ ավելի մրցունակ եւ զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ օժանդակության մասին» համաձայնագիրը:
Այնուհետեւ, ամերիկյան կողմից լրացուցիչ ֆինանսական հատկացումների իրականացման նպատակով մշակվել եւ 2010-2019թթ. ընթացքում ստորագրվել են վերոնշյալ համաձայնագրի փոփոխություններ թիվ 1-12-ը:
Ֆինանսական հատկացումները իրականացվել են մասնավոր հատվածի զարգացման, ֆինանսական ոլորտի օժանդակության եւ ենթակառուցվածքների ծրագրային ոլորտների ներքո:
Ամերիկյան կողմից տրամադրվող հատկացումների ընդհանուր գումարը ներկայումս կազմում է 80,704 մլն դոլար:
ԱՄՆ ՄԶԳ կողմից ներկայացված թիվ 13 փոփոխության նախագծով նախատեսվում է լրացուցիչ 3,7 մլն դոլարի չափով ֆինանսական հատկացումների իրականացում, որն ուղղվելու է մասնավոր հատվածի մրցունակության եւ ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում ԱՄՆ ՄԶԳ կողմից իրականացվելիք ծրագրերի ֆինանսավորմանը:
Արդյունքում ամերիկյան կողմի տրամադրած դրամաշնորհների ընդհանուր գումարը «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջեւ ավելի մրցունակ եւ զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ օժանդակության մասին» համաձայնագրի շրջանակներում կկազմի 84,404,406.36 ԱՄՆ դոլար:
Կառավարությունը հավանություն տվեց նաեւ Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ «Առավել մասնակցային, արդյունավետ եւ հաշվետու կառավարման զարգացմանն ուղղված համագործակցության համաձայնագրի» փոփոխություն թիվ 8-ի ստորագրման առաջարկությանը:
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակից ստացվել է առաջարկ փոփոխություն կատարել ՀՀ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ 2013թ. սեպտեմբերի 28-ին կնքված «Առավել մասնակցային, արդյունավետ եւ հաշվետու կառավարման զարգացմանն ուղղված» համագործակցության համաձայնագրում` (այսուհետ՝ Համաձայնագիր) տրամադրելով 4,785 մլն դոլարի չափով լրացուցիչ ֆինանսավորում` Համաձայնագրի ներքո ծրագրերի իրականացումը շարունակելու նպատակով:
Մասնավորապես՝ լրացուցիչ ֆինանսական հատկացումներ են պատշաճ կառավարման, քաղաքական մրցակցության եւ համաձայնության ձեւավորման, քաղաքացիական հասարակության, մակրոտնտեսական ոլորտներում, ինչը կխթանի Համաձայնագրով ամրագրված նպատակների առավել արդյունավետ եւ արագ իրականացման ապահովումը:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո