Գիտնականները զգուշացրել են բանանի մոտալուտ անհետացման մասին
էքսեթերի համալսարանի մասնագետները պատմել են, որ արդեն 30 տարի անց մոլորակի վրա բանանի քանակությունն էապես կնվազի: Ավելին, այսօր տեղի ունեցող կլիմայի փոփոխությունները կարող են նույնիսկ հանգեցնել բանանի անհետացմանը, հաղորդում է Planet-today-ը:
Գիտնականները նման եզրակացության են եկել հետազոտության ընթացքում, որի ժամանակ դիտարկել են գյուղատնտեսության վրա կլիմայի ազդեցությունը: Նման հարցերն արդեն վաղուց բարձրացվում են գիտնականների կողմից: Իսկ ահա նոր հետազոտությունը վերաբերում է կոնկրետ բանանին, քանի որ այն ներառված է միլիոնավոր մարդկանց սննդակարգում:
Գիտնականները նշում են, որ բանանը ոչ միայն արժեքավոր մթերք է, այլ նաեւ մի շարք երկրների համար կարեւոր, եթե ոչ միակ, եկամտի աղբյուրն է: Եվ եթե 1961 թվականից բանանի արտադրությունը միայն աճել է, ապա այժմ իրավիճակը կտրուկ փոխվել է: Եթե գլոբալ տաքացումն այս տեմպերով շարունակվի, ապա արդեն 2050 թվականին բանանը կանհետանա:
Այդ պատճառով այժմ կարեւոր է կանխել կլիմայի փոփոխությունների հնարավոր հետեւանքները՝ այդ մշակաբույսը պահպանելուն ուղղված ծրագրեր մշակելու համար:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է