ԵԽ հանձնակատարը պատասխանել է ադրբեջանցի պատվիրակներին․ Ես ներկայացնում եմ մարդու իրավունքների լոբբին
Ադրբեջանը Եվրոպայի խորհրդի միակ անդամն է , որտեղ իրավապաշտպանների մեծամասնությունը բանտերում են գտնվում հորինված մեղադրանքներով։ Այս մասին հայտնել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Նիլս Մույժնիեկսը, պատասխանելով ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակների բազմաթիվ հարցերին։
2016-ի իր աշխատանքների մասին զեկույցը ներկայացնելուց հետո ԵԽ հանձնակատարը բախվել է ադրբեջանցի պատվիրակների կողմից մեղադրական հարցերի տեղատարափիին։ Չնայած զեկույցում խոսքը բացառապես մարդու իրավունքների մասին էր, իսկ Հայաստանի մասին հիշատակում առհասարակ չկար, ադրբեջանցի խորհրդարանականները հաջողացնում էին յուրաքանչյուր հարցում օգտագործել «Հայաստան» բառը։
Ի պատասխան՝ Նիլս Մույժնիեկսը բացահայտ ասել է այն ամենը, ինչ մտածում է Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի մասին։ Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը բավականին լուրջ է»,- նշել է նա , հավելելով, որ ԵԽ գլխավոր քարտուղարը նույնիսկ ստիպված է եղել սկսել Իլգար Մամեդովի գործի հետաքննությունը, քանի որ այդ գործով դատարանի մի քանի որոշումներ չեն իրականացվել, ինչը շատ հազվադեպ երեւույթ է։
Ինչ վերաբերում է ադրբեջանցի պատվիրակների հիստերիկ հարցերին այն մասին, թե ինչու է նա այդքան սուր բարձրացնում Ադրբեջանում մարդու իրավունքներին առնչվող հարցը, նաեւ «հայկական լոբբիի» հետ դավադրության մասին մեղադրանքներին՝ հանձնակատարը դրանց պատասխանել է, ասելով, որ ինքը «մարդու իրավունքների հարցերով լոբբիի» մասնակիցն է, ու Ադրբեջանում իրավիճակն իրոք առանձնահատուկ ուշադրության է արժանի, ահա թե ինչու է ինքը կենտրոնացել այդ երկրի վրա։
Իսպանիայի պատվիրակ Յորդի Կսուկյան էլ իր հերթին է անհրաժեշտ համարել պատասխանել ադրբեջանցի պատվիրակներին։ «Ես ընդունում եմ պարոն Հուսեյնովի նետած ձեռնոցը։ Նա համարձակորեն հայտնեց, որ կողմ է հաշվետվությունների հրապարակմանը։ Թույլ տվեք ինձ բռնել նրան խոսքի վրա, քանի որ նա Ադրբեջանից է,ԵԽ այն երեք երկրներից մեկից, որոնք չեն հրապարակում զեկույցներ։ Կասկած չի առաջացնում նաեւ այն, որ Ադրբեջանում կան պատգամավորներ, որոնք կողմ են փոփոխություններին։ Ես շնորհակալ եմ նրան այն բանի համար, ինչ նա ասում է ու նախեւառաջ նրան ես սրտանց կոչ եմ անում անել ամեն ինչ, որպեսզի հրապարակումը հնարավոր դառնա իր երկրում»,- ասել է նա։

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են