Երբ ինձ կհանեն կամ ես դուրս կգամ, Օնիկ Գասպարյանն առաջին տեղակալն է և կարող է դիտարկվել ԳՇ պետի պաշտոնին․ Արտակ Դավթյան (տեսանյութ)
Գլխավոր շտաբի պետը ենթարկվում է Պաշտպանության նախարարին, նախարարի հրամանները կատարվում են: Այս մասին ԱԻՆ աշխատողի օրվան նվիրված միջոցառման ժամանակ ասաց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:
«Պաշտպանության նախարարի հետ որևէ լարվածություն չկա և չի կարող լինել: Որևէ լարվածության մասին ես տեղյակ չեմ և չեմ կարող ուրիշ բան ասել»,- ասաց Դավթյանը՝ անդրադառնալով մամուլում հայտնված այն տեղեկատվությանը թե դժգոհ են իր աշխատանքից և նա ՊՆ նախարարի հետ լարված հարաբերությունների մեջ է :
Դավթյանի խոսքով՝ նախարարի հետ ոչ մի հարցում անհամաձայնություն չեն ունեցել, յուրաքանչյուր որոշում կայացնելուց առաջ ներկայացնում են տեսակետները և ընդունում որոշումները:
Օնիկ Գասպարյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ նշանակելու մասին խոսակցությունների վերաբերյալ ասաց. «Երբ ինձ կհանեն կամ ես դուրս կգամ, բնականաբար, Օնիկ Գասպարյանն առաջին տեղակալն է և կարող է այդպես դիտարկվել: Բոլոր գլխավոր շտաբի պետերն էլ, կամ ցանկացած պաշտոնատարներ, երբեք մինչև կյանքի վերջ չեն ծառայում»,- ասաց նա՝ հավելելով, որ այս պահին տեղյակ չէ, որ նման խոսակցություններ կան:
Հայաստանի հյուսիսարևելյան սահմանում դիրքերն առաջ տալու վերաբերյալ հարցին Դավթյանը պատասխանեց, որ չի կարող պաշտոնական հաղորդագրությունից բացի մանրամասներ նշել, զինված ուժերը կատարել են իրենց տրված խնդիրները: «Ժամանակին հասարակությանը ավելի մանրամասն կներկայացնեք տեղեկությունները»,- ասաց Դավթյանը:
Աղբյուր՝ Tert.am


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո