«Բելառուսը ստիպված է եղել փակել Ուկրաինայի հետ սահմանը»․ Լուկաշենկո
Բելառուսը ստիպված է եղել փակել Ուկրաինայի հետ սահմանը՝ զենքի մեծաքանակ հոսքի պատճառով: Այդ մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
«Մենք ստիպված ենք եղել մեր եղբայրների, մեզ հարազատ մարդկանց հետ սահմանն ամբողջովին փակել, ավելի ամուր, քան Հյուսիսատլանտյան դաշինքի հետ, որը մեզ համար միշտ, դեռ հին ժամանակներից թիվ մեկ թշնամին էր թվում»,- հայտարարել է Լուկաշենկոն սեպտեմբերի 3-ին Մինսկում կայացած բարձր մակարդակի կոնֆերանսի ժամանակ, որը նվիրված է եղել նորարարական մոտեցումների կիրառմամբ ահաբեկչությունների դեմ պայքարին։
Նրա խոսքով, եթե զենքը «սովորական մարդկանց և հատկապես ազգայնական տրամադրվածությամբ մարդկանց» ձեռքն ընկնի, ապա «սպասեք ահաբեկչության»։
Անցած տարվա ընթացքում Բելառուսի պետական սահմանապահ կոմիտեի հաղորդման համաձայն՝ Ուկրաինայի հետ սահմանին առգրավվել է ավելի քան 800 միավոր զինամթերք և 76 միավոր զենք։ Այդ ժամանակ Լուկաշենկոն հրահանգել էր ուժեղացնել հսկողությունը երկրի հարավային սահմաններին և չէր բացառել սահմանապահների թվի ավելացումը:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո