Երբ որ բաներ եք խոսում, մի քիչ խորը մտածեք, որ հետո դրա տակ չմնաք. Մարուքյանը՝ «Իմ քայլի» պատգամավորին
Մենք մարդ չենք վերահսկում, մենք ինստիտուտներ ենք վերահսկում, արդարադատության նախարարությանն ենք վերահսկում, ոչ թե տեղակալի, որը նոր է նշանակվել, ու որին, այո, ես առաջին անգամ եմ տեսնում։ Այդ մասին այսօր պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ պատասխանելով «Իմ քայլ»–ի պատգամավոր Սուրեն Գրիգորյանին։
«Պարոն Գրիգորյան, նախ հանձնաժողովի նախագահն ինձ հարցրեց՝ կարող եք օրինակ բերել, ես պետաիրավականի տիրույթից օրինակ բերեցի ինչ–որ իշխանական մարմնի հետ կապված։ Եթե դուք ի նկատի ունեք, որ պետք է մարդկային գործոնով, կոնկրետ մարդկանցով, ապա մենք մարդ չենք վերահսկում, դուք դեռ չգիտեք, որ մենք պատգամավոր ենք ու մարդ չենք վերահսկում, մենք ինստիտուտներ ենք վերահսկում։ Ասում եք՝ դուք մարդ չեք ճանաչում։ Մենք մարդ չենք վերահսկում, մենք ինստիտուտներ ենք վերահսկում, արդարադատության նախարարությանն ենք վերահսկում, ոչ թե տեղակալի, որը նոր է նշանակվել, ու որին, այո, ես առաջին անգամ եմ տեսնում։ Հա, ես առաջին անգամ եմ տեսնում, հա ինչ անենք, երկու ամիս առաջ էլ արձակուրդ է եղել, նիստ եք արե՞լ։ Հետեւաբար, երբ որ բաներ եք խոսում, մի քիչ խորը մտածեք, որ հետո դրա տակ չմնաք։ Նախագծի դեմ բան ունեք խոսացեք, թե չէ ասում է երկու ամիս է նշանակվել է՝ չեք ճանաչում։ Եւ ի՞նչ։ Էնքան մարդ ա նշանակվել։ Հա ինչ անենք, մեզ խփենք, որ չենք չանաչում»,– ասաց Մարուքյանը։
Նշենք, որ մինչ այդ Սուրեն Գրիգորյանն իր խոսքում նշել է, որ Էդմոն Մարուքյանը նույնիսկ չի ճանաչում արդարադատության փոխնախարարին, ինչը զարմանալի է. «Պետաիրավական հանձնաժողովի անդամ, ընդդիմադիր ֆրակցիայի ղեկավարը արդարադատության նախարարի տեղակալիմ ասում է դուք ո՞վ եք, լուրջ, հա՞»։

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են