Նիկոլ Փաշինյանն այս անգամ չտեսավ փակված դռները
Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողները փորձեցին բողոքի գործողություն իրականացնել, աջակցելով աշխատանքից հեռացված ռեկտորի նածկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանին, բայց...
Այս դեպքերում գրում են՝ իսկ թե ինչ եղավ հետո... Իսկ հետո ուսանողներին սկսեցին սպառնալ, ուսանողների առջեւ դռներ փակվեցին, նրանց ազատ կամարտահայտությունը ճնշելու քայլեր ձեռնարկվեց:
Հետաքրքիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանն այս անգամ չնկատեց համալսարանականների առջեւ փակված դռները: Գուցե նա հավատաց Զոյա Թադեւոսյանի դստերը, որը ռեկտորի պաշտոնը վերջերս նվեր է ստացել չգիտես ինչի եւ որ նվաճումների համար:
Զոյա Թադեւոսյանի դուսրտը մեզ այս պահին քիչ է հետաքրքրում, մեզ ավելի շատ հետաքրքրում է Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը:
«Մենք պետք է շատ հստակ ասենք՝ օրինակ էն ռեկտորները, որոնք բարձրագույն կրթական համակարգը դարձրել են կուսակցական բջիջներ, էն ռեկտորները, որոնք ուսանողների վրա դռներ են փակել, էդ ռեկտորները Նոր Հայաստանում անելիք չունեն: Սա իմ շատ հստակ դիրքորոշումն է, և մենք չպետք է վախենանք էդ դիրքորոշումը ասել»,- ասել էր Փաշինյանը հինգ ամիս առաջ:
Մի՞թե հինգ ամսում մտածողության այսպիսի կտրուկ փոփոխություն է լինում: Դժվար է ասել, բայց փաստն այն է, որ Արամ Սիմոնյանը իրականում դուռ չէր փակել, իսկ Զոյա Թադեւոսյանի դուստրը փակել է, բայց այդ փաստը սկզբունքային կամ արդեն նախկին սկզբունքային Փաշինյանին չի հետաքրքրում:
Վարդան Մխիթարյան
Top-News.am


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է