Պարզվել է՝ Երկրի վրա ամենաարագ կենդանին խխունջն է
Conus catus ծովախխունջը, հավանաբար, չի էլ կասկածում, որ իր ցամաքային նախնիները դանդաղկոտության համբավ ունեն: Այս գիշատչի հարձակումն իր արագությամբ կարող է համեմատվել ինքնաձիգի կրակոցի հետ, գրում է Vesti-ն:
Հետազոտողները հույս ունեն խխունջի անատոմիական կազմի գաղտնիքները կիրառել հիմնովին նոր ռոբոտներ մշակելու համար:
Հետազոտությունը, որը վկայում է այն մասին, որ Conus catus ծովախխունջը մոլորակի ամենաարագ էակն է, հրապարակվել է Current Biology ամսագրում:
Ցամաքային խխունջները սովորաբար խոտակեր են, այդ պատճառով նրանք շտապելու կարիք չունեն: Իսկ Conus catus-ը որսում է ձկների եւ այլ ծովային կենդանիների: Դրա ռադուլան (մոլյուսկներին բնորոշ «ատամները») էվոլյուցիայի ենթարկվելով վերածվել է որսատեգի եւ լցված է նյարդապարալիտիկ թույնով: Գիշատիչը պետք է շատ արագ նետի այն, որպեսզի նույնիսկ ամենախլրտուն ձուկը չփախչի իր ճակատագրից:
Սակայն նոր հետազոտությունը ցույց է տվել, որ խխունջի որսատեգը 100 անգամ ավելի արագ է, քան պահանջվում է այդ խնդրի լուծման համար: Գերարագ տեսախցիկը ֆիքսել է, որ «սարքը» հասնում է 0,1 միլիվայրկյանի:
Ընդ որում, դրա առավելագույն արարգությունը հասնում է 400 կմ/2վ-ի: Նման թվերը հատուկ են ինքնաձիգից արձակված փամփուշտին:
Նման ցուցանիշները խխունջին դարձնում են ամենահայտնի մոլյուսկն ու, ինչպես նշվում է գիտական հոդվածում, ամենաարագը մոլորակում:
«Մենք դեռեւս փոքր ինչ զարմացած ենք այն փաստից, որ կոնուսային խխունջներն այդքան արագ են՝ չնայած նրան, որ դրանց արդյունահանումը 2 անգամ ավելի դանդաղ է»,- խոստովանում է Իրվայնում գտնվող Կալիֆոռնիական համալսարանի հետազոտական խմբի ղեկավար Էմանուել Ազիզը:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է