Մոսկվան դեմ չէ Սիրիայի վերաբերյալ նոր ձեւաչափերին. Լավրով
Ռուսաստանը դեմ չէ Սիրիայի գծով Աստանայի եռյակի եւ փոքր խմբի ու նոր ձեւաչափերի հանդիպմանը, եթե դրանից օգուտ լինի, ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Մենք, ինչպես բազմիցս ընդգծել է ՌԴ նախագահ (Վլադիմիր) Պուտինը, դեմ չենք ցանկացած հարցի շուրջ ցանկացած ձեւաչափի, գլխավորը, որպեսզի նման հանդիպումներից օգուտ լինի»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։
«Հիշեցնեմ, որ փոքր խմբի էմիսարները, այն է՝ մեր ֆրանսիացի եւ գերմանացի գործընկերները, Ֆրանսիայի նախագահ (Էմանուել) Մակրոնը եւ Գերմանիայի կանցլեր (Անգելա) Մերկելը անցած տարվա հոկտեմբերին նախաձեռնեցին հանդիպում Թուրքիայի եւ Ռուսաստանի հետ՝ որպես Աստանայի ձեւաչափը ներկայացնողներ, իսկ Ֆրանսիան եւ Գերմանիան նեկայացնում էին փոքր խումբը»,- նշեց նա։
Լավրովի խոսքով՝ Ստամբուլում հանդիպման ժամանակ ֆրանսիացի եւ գերմանացի գործընկերները «համառորեն կոչ էին անում Ռուսաստանին եւ Ֆրանսիային արագ օժանդակել (Սիրիայի – խմբ.) սահմանադրական կոմիտեի ձեւավորումն ավարտելուն, որն այն ժամանակ՝ անցած տարվա վերջին, արդեն գրեթե ձեւավորված էր, եւ մնում էր մի քանի անուն, եթե կոնկրետ լինենք, ապա վեց անուն»։
«Եվ երբ Ռուսաստանը եւ Թուրքիան մեր իրանցի գործընկերների աջակցությամբ ապահովեցին կառավարության եւ ընդդիմության՝ վերջնական ցուցակի մասին համաձայնությունը, հենց Սիրիայի գծով փոքր խմբի մեր գործընկերները դեմարշ նախաձեռնեցին ՄԱԿ գլխավոր քարտուղարի առջեւ... որպեսզի նրան կոչ անեն հավանություն չտալ այդ ցուցակին, քանի որ նրանց թվացել էր, թե մի քանի ազգանուններ այդ ցուցակում արժանի են, որպեսզի նրանց մի կողմ դնեն կամ փոխարինեն ուրիշներով»,- նշել է ՌԴ ԱԳ նախարարը։
«Շուտով մեկ տարի կլինի, ինչ սահմանադրական կոմիտեն կարող էր աշխատել»,- ընդգծել է Լավրովը։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո