Հարավային Կորեայի նախագահը անձնական փողերը ներդրել է «հայրենասիրական հիմնադրամում»
Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը անձնական միջոցները ներդրել է հատուկ հիմնադրամում, որը վերջերս ստեղծվել է Կորեայում մինչ այդ Ճապոնիայից ներկրվող մի շարք համալրողների եւ այլ նյութերի սեփական արտադրության զարգացման համար, տեղեկացնում է RG-ն։
Լրագրողներն արդեն ստեղծված կառույցն անվանել են «հայրենասիրական հիմնադրամ», քանի որ այն ստեղծվել է որպես Սեուլի արձագանք Ճապոնիայի եւ Կորեայի միջեւ ծավալվող առեւտրատնտեսական եւ քաղաքական կոնֆլիկտների։
Ինչպես տեղեկացրել են տեղի ԶԼՄ-ները, օրերս Մուն Չժե Ինն այցելել է NongHyup (NH) պետական բանկի կենտրոնատեղի, լրացրել հայտարարություն եւ անձնական միջոցներ ներդրել հիմնադրամում, որը համատեղ կառավարում են կորեական NH Financial Group-ը եւ ֆրանսիական Credit Agricole խումբը։
Ակնհայտ է, որ Մունը փիառ-էֆեկտի հույս ուներ, եւ այդ հույսերն արդարացան։ Մունի այցելությունից հետո առաջին երկու օրերին, որը լայնորեն լուսաբանվում էր ԶԼՄ-ներում, ներդրումների ծավալները շարքային կորեացիների կողմից ավելացել են 13 եւ 10 անգամ։
Ներկա պահին ընդհանուր առմամբ «հայրենասիրական հիմնադրամում» կուտակվել է արդեն ավելի քան 40 մլրդ վոն (մոտ 33 մլն դոլար), որոնցից մոտ 30 մլրդ-ն ներդրել են իրավաբանական անձինք, իսկ ավելի քան 10 մլրդ-ն՝ մասնավոր ներդրողները։ Այն մասին, թե ինչ գումար է որոշել ներդնել Մուն Չժե Ինը հիմնադրամում, չի տեղեկացվում։
Ինչպես պարզաբանել են NongHyup բանկում, ստացված միջոցները կներդրվեն 60 հեռանկարային կորեական ընկերությունների արտադրության զարգացման համար, ներառյալ Samsung Electronics-ը, SK hynix and LG Chem-ը։ Այդ ընկերությունների վրա դրվել է կարճ ժամկետում այն համալրողների եւ նյութերի ստեղծման խնդիրը, որոնց մատակարարումների վրա սահմանափակում է դրել Ճապոնիան։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո