Օգոստոսին Թուրքիայում 12 լրագրող է ձերբակալվել
Թուրքիայի մեջլիսի նախկին պատգամավոր, լրագրող Բարըշ Յարքադաշը մամուլի և լրագրողների իրավունքների վերաբերյալ հերթական ամենամսյա զեկույցն է հրապարակել։ «2019թ․ օգոստոսը լրագրողների համար «ամենաշոգ օգոստոսներից մեկն էր․ ճնշումները, ձերբակալություններն ու գրաքննությունը անպակաս էին»,- ըստ ermenihaber.am-ի՝ գրել է հեղինակը։
Յարքադաշը արձանագրել է, որ մարտի 31-ի և հունիսի 23-ի ընտրություններից հետո թուրքական մամուլի նկատմամբ ճնշումները նկատելիորեն ավելացել են։ Նման պարագայում նախկին պատգամավորը տարակուսելի է համարել մամուլի ազատության մասին նախագահ Էրդողանի լավատեսական հայտարարությունները․ «Էրդողանը այդ ի՞նչ մամուլի ազատության մասին է խոսում։ Լրագրողները շնչել չեն կարողանում։ Մամուլում ոչ թե վարդագույն, այլ սև պատկեր ունենք»,- գրել է Յարքադաշն իր զեկույցում։
Անդրադառնալով «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) պատգամավոր Էրեն Էրդեմի հարցին, ով արդեն 428 օր գտնվում է Էդիրնեի բանտում, նախկին պատգամավորը գրել է․ «Այն վերաբերմունքը, որին արժանացել է «Karşı» թերթի գլխավոր խմբագիր Էրեն Էրդեմը, ակնհայտ արտացոլում է Թուրքիայում լրագրողների նկամամբ ընդհանուր վերաբերմունքը։ Էրեն Էրդեմը լրագրողների դեմ կիառվող խնդիրների արտապատկերումն է», – գրում է հեղինակը։
Յարքադաշը ընդգծել է, որ նախորդ ամիս դատական որոշմամբ արգելվել է թուրքական մամուլում և սոցցանցերի թուրքական տիրույթում 2 թեմայի վերաբերյալ շուրջ 700 լուրի հրապարակումը և դրանց հետ կապված մեկնաբանությունների տարածումը։
Զեկույցի համաձայն՝ օգոստոսի ընթացքում Թուրքիայում ձերբակալվել է 12 լրագրող, իսկ ընդհանուր առմամբ այս ամսվա դրությամբ առնվազն 145 լրագրող գտնվում է բանտերում։ Օգոստոսին երկու լրատվակայքի դեմ հետաքննություն է սկսվել, մեկ լրագրողի դեմ դատական գործ է հարուցվել, 2 լրագրող հարձակման և ծեծի է ենթարկվել։ Կրպակներից և գրախանութներից հետ են կանչվել մի շարք գրքեր ու ամսագրեր, դրանց վաճառքն արգելվել է։


















































Թուրքիայում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիա–Հունաստան սահմանին զինված բախում է տեղի ունեցել
Թուրքիայի ընդդիմադիր կուսակցապետի նկատմամբ հետաքննություն է սկսվել
Թուրքիայում 5․8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել․ կա 1 զnh և 69 տուժած
Զբոսաշրջիկները չեղարկում են դեպի Թուրքիա տուրերը՝ հնարավոր երկրաշարժերի պատճառով
Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Տնային պայմաններում խնամքի ծառայություններ՝ տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց․ ուր դիմել
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...