54-ամյա Մոնիկա Բելուչին ինքնատիպ ներկապնակ հիշեցնող զգեստով ներկա է գտնվել Վենետիկի կինոփառատոնին
Իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչին շաբաթ ներկա է գտնվել Իտալիայի Վենետիկ քաղաքում անցկացվող Վենետիկի ամենամյա կինոփառատոնին, գրում է Daily Mail-ը:
Հանրահայտ դերասանուհին շլացուցիչ տեսք է ունեցել կապույտ, կարմիր և նարնջագույն վառ գույների համադրությամբ ու ինքնատիպ ներկապնակ հիշեցնող զգեստով, որի վրա դերասանուհին ջինսե գոտի է կրել:
Թխահեր գեղեցկուհին միջոցառմանը ներկայացել է ուղիղ վարսերով և նուրբ դիմահարդարմամբ:
Աղբյուրի տեղեկություններով՝ իտալացի դերասանուհին աշխարհում ֆիլմերի հնագույն փառատոնին (առաջին անգամ անցկացվել է 1932 թվականին- Tert.am) ներկայացել է առանց 36-ամյա զուգընկերոջ՝ նկարիչ Նիկոլաս Լեֆևրոնի, որի հետ, ըստ տեղեկությունների, սկսել էր հանդիպել 2017 թվականի մայիսից՝ նախկին ամուսնու՝ Վենսան Կասելի հետ բաժանությունից 4 տարի անց:
«Ես արդեն երկար ժամանակ է, ինչ հանդիպում եմ մի տղամարդու հետ: Նա այլ մասնագիտություն ունի և հաճախակի գործուղումների է մեկնում աշխարհով մեկ: Այդ պատճառով նա ինձ հիանալի է հասկանում և կիսում է իմ ապրելակերպը: Ես շատ երջանիկ եմ», -հարցազրույցներից մեկի ժամանակ նշել էր Բելուչին:
Սակայն հարցին, թե չի՞ պատրաստվում կրկին ամուսնանալ, դերասանուհին պատասխանել էր, որ երկու բաժանություններից հետո իրեն ժամանակ է հարկավոր հասկանալու համար, թե որն էր բաժանությունների պատճառը:
«Եկեք ուղղակի ասենք, որ այս պահին ուսումնական փուլում եմ»,- հավելել էր դերասանուհին:
Մոնիկա Բելուչին ամուսնացած է եղել նորաձևության լուսանկարիչ Կլաուդիո Կառլոս Բասոյի հետ 1990 թվականից մինչև 1994 թվականը, իսկ Matrix-ի աստղ Վենսան Կասելի հետ՝ 1999 թվականից մինչև 2015 թվականը:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո