Ինքնասպանություն Կալիֆոռնիայի հյուրանոցներից մեկում. կան նաեւ տուժածներ
Մեկ կին մահացել է, եւս ինը մարդ տուժել են անհայտ նյութից թունավորման հետեւանքով ամերիկյան Կալիֆոռնիա նահանգի Սան Խոսե քաղաքի հյուրանոցում, հաղորդում է Fox News-ը:
Հրշեջները ստացել են հաղորդագրություն Ֆերմոն հյուրանոցի 19-րդ հարկում ինքնասպանության մասին:
Համարներից մեկում կնոջ դին հայտնաբերել է հյուրանոցի աշխատակիցը: Նա նաեւ զգացել է քիմիկատների ուժգին հոտ, որը Հրշեջ դեպարտամենտը նկարագրել է որպես «փտած ձվի հոտ»:
Դեպքի հետեւանքով թունավորման հատկանիշներով հոսպիտալացվել է հյուրանոցի յոթ աշխատակից եւ երկու հյուր: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում. տուժածների մոտ նկատվել են այնպիսի ախտանշաններ, ինչպիսիք են գլխապտույտը եւ շնչառության կանգը:
Ընդհանուր առմամբ հյուրանոցից տարհանվել է շուրջ 120 հյուր:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո