Բոլշեւիկները ծանր տարան Արթուր Աբրահամի, Թուֆենկյանի եւ մյուսների շնորհավորանքները
Ստացվում է, որ մեր ժողովուրդն ինչ-որ հրաշքով մոռացել է, թե ինչեր եղան բոլշեւիկների իշխանության տարիներին: Ստացվում է, որ այնքան վատ են սովորել դպրոցում, համալսարանում, որ այդպես էլ չեն հասկացել, թե ովքեր են բոլշեւիկները:
Ստացվում է, որ մենք դեռ չենք հասկացել, թե ինչ է բոլշեւիկյան մտածողությունը: Եթե հասկանայինք, ապա այսօր բոլշեւիկները կրկին իշխանության չէին գա: Ճիշտ է, այսօրվա բոլշեւիկների ինքնանվանումը ՔՊ-ական կամ իմքայլական է, բայց դրանից էությունը չի փոխվում:
Վաղուց արդեն պարզ էր, որ այսօրվա իշխանությունները նորօրյա բոլշեւիկներ են, բայց երեկ մենք համոզվեցինք եւս մեկ անգամ: Համոզվեցինք, տեսնելով բոլշեւիկների գրոհը Արթուր Աբրահամի, Վլադիմիր Պուտինի, Թուֆենկյանի, մյուսների նկատմամբ, ովքեր համարձակվել էին շնորհավորել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրը:
Մենք եւս մեկ անգամ հասկացանք նորօրյա իշխանությունների էությունը, մտածողությունը, պահվածքը եւ հասկացանք, թե ինչ է լինելու մեր երկրի հետ, եթե նրանց իշխանությունը շարունակվի եւս մի քանի ամիս:
Իհարկե, մենք հասկացել էինք, թե ովքեր են նոր իշխանությունները, հետեւելով նրանց գրոհին Հենրիխ Մխիթարյանի վրա, որը համարձակվել էր չաջակցել հեղափոխությանը եւ «Դուխով» գրությամբ գլխարկ չկրել:
Մենք հասկացել էինք, որ գործ ունենք բոլշեւիկների հետ, երբ նրանց օրինակով «Ոչ ամոթին» կարգախոսերով մերկ շքերթներ անցկացրին, ինչպես հավաստում են օդից կախված լուրերը:
Մերօրյա բոլշեւիկներին տեսանք, երբ սկսվեցին համատարած ձերբակալություններն ու կալանավորումները, երբ փորձեցին, բայց ուժները չպատեց դպրոցից վերացնել Հայոց եկեղեցու պատմություն եւ Շախմատ առարկաները:
Մենք բոլշեւիկներին տեսանք, երբ կատաղի, աննախադեպ պայքար սկսվեց եկեղեցու դեմ, երբ ԿԳ նախարարը դպրոցից վտարեց քահանային:
Անցած դարի եւ մերօրյա բոլշեւիկների տարբերությունը բացառապես նրանց ուժի մեջ էր: Մերօրյաների թափը եւ ուժն անհամեմատ փոքր է, եւ նրանք չեն կարողանում զանգվածային գնդակահարություններ կազմակերպել, կաթողիկոսին ոչ թե նետում են երրորդ հարկից, այլ թեթեւ քաշքշում, նախկին նախագահին ոչ թե գնդակահարում են, այլ կալանավորում, շախմատը ուզում են դպրոցներից հանել, բայց չեն կարողանում եւ շախմատի տախտակների համատարած այրում չեն կարողանում կազմակերպել, կոմերիտուհիների մերկ փողոցային շքերթները փոխարինվում են նեղ եւ փակ միջոցառումներով՝ փարթիներով:
Դե քանի որ նախկին եւ ներկա բոլշեւիկների միջեւ ուժի եւ թափի զգալի տարբերություն կա, ապա պարզ է, որ նորօրյաների իշխանությունն անհամեմատ կարճ է տեւելու: Եւ սա այս պատմության ամենալուսավոր կետն է:
Վարդան Մխիթարյան
Top-News.am


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո